Երևանը միջազգային դերակատարներին կոչ է անում հետևել ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
17.07.2023 | 17:44Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ 21․12․ 2022 թվականի որոշումը կմնա ուժի մեջ, և Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ անցումը։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքը բացելու իր որոշումը։ Մարդու իրավունքների եվրոպակա դատարանը որոշեց, որ 21․12․2022թ որոշումը մնա ուժի մեջ, և Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության ներքո ձեռնարկել բոլոր միջոցները՝ միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար։ Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին»,- գրել Բադալյանը:
Տաթև Ֆռանգյան