Կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ կապված խնդիրներ ունենք այս պահի դրությամբ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Երևանում առկա են աղբահանության տեխնիկայի հետ կապված խնդիրներ․ որոշ վարչական շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է։ Այս խնդրին անդրադարձ կատարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

«Մենք ունենք որոշակի խնդիրներ՝ աղբահանության տեխնիկայի հետ կապված: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք՝ թե որ տեխնիկան ինչ ժամկետում է լինելու, որովհետև կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ խնդիրներ ունենք այս պահի դրությամբ»,-ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով, որ քաղաքացիներն իմանան պատճառը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հաստատեց՝ որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը։ Նա ներկայացրեց 3 օր անընդմեջ իրականացրած իր շրջայցի արդյունքները՝ նշելով․ «Որոշ վարչական շրջաններում ու թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կա աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ»։

«Պատճառները տարբեր են, մտահոգությունը՝ մեկը, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի մասնագիտական շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը: Դա վերաբերում է նաև ձնամաքրման տեխնիկային, աղբատարներին, փոշեկուլներին»,-նշեց Արեյանը և վստահեցրեց, որ տնօրենի հետ պայմանավորվել են, որ հուլիսի 17-ից կներկայացվի յուրաքանչյուր անսարք մեքենայի վերականգնման ժամկետը, որ կարողանան լիարժեք շարժակազմով սպասարկել քաղաքը:

Ավինյանն հավելեց՝ առանձին քննարկում պետք է ունենան այդ թեմայով և պետք է մշակվի հետագա զարգացման պլան:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ կա 4 հավելյալ մեքենա, որոնք ճանապարհին են, Հայաստան հասնելուն պես դուրս կգան փողոցներ:

Մանրամասները՝ տեսանյութում։