Համաձայնագրի հասանելիությունը ներառում է կողմերի փոխզիջումների պատրաստակամությունը․ Պետդեպի խոսնակը՝ ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև որևէ նախատեսված հանդիպում չկա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ է նշանակում «հասանելիության սահմաններում խաղաղություն» ձևակերպումը հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում, ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ հասանելիության սահմաններում, հնարավո՞ր է, արդյոք, ժամկետ նշել՝ «մեկ ամիս, երկու ամիս, հինգ ամիս», Միլլերը պատասխանել է, որ չի ցանկանում դրա համար որևէ ժամկետ սահմանել։

«Երբ մենք ասում ենք, որ այն հասանելի է, նկատի ունենք, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք խնդիրների հարցում։ Անգամ վերջին հանդիպմանը նրանք նեղացրել են չլուծված խնդիրների շրջանակը։ Մենք կարծում ենք, որ չլուծված խնդիրների կրճատումով համաձայնագիրը հասանելի կլինի, բայց դա, անկասկած, ներառում է նաև երկու կողմերի փոխզիջումների պատրաստակամությունը»,- հայտարարել է Միլլերը։

Հունիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ավարտին միասնական հաղորդագրություն է տարածվել, ըստ որի՝ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»:

Տաթև Ֆռանգյան