«Դրսում ավելի մատչելի է»․ որոնք են ՀՀ քաղաքացիների համար հանգստի նախընտրելի ուղղությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է մեկ միլիոն հինգ հազարի, որը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով։ Զբոսաշրջիկների զգալի մասը՝ 52 տոկոսը, եկել է Ռուսաստանից, որին հաջորդում են հարևան Վրաստանը՝ 11 և Իրանը՝ 6 տոկոսով։ Իսկ ինչպիսին են հայ զբոսաշրջիկների նախասիրությունները, որտեղ  են նրանք նախընտրում անցկացնել հանգիստը։

Factor TV-ն քաղաքացիների շրջանում հարցման ընթացքում փորձեց պարզել նաև, թե որքան գումար է տրամադրում նախընտրած վայրերում հանգիստը կազմակերպելու համար։

Տուրիստական կազմակերպություններից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ այս սեզոնին քաղաքացիների նախընտրելի ուղղություններից են Եգիպտոսն ու Կիպրոսը, իսկ եվրոպական երկրներից՝ Իսպանիան, Իտալիան, Հունաստանը: Ըստ տուրիստական գործակալության փաթեթների՝ մեկ շաբաթյա ուղևորության արժեքը դեպի Եգիպտոս սկսվում է 700 դոլարից, դեպի Կիպրոս` 1000-ից 1500 եվրոյից։ Եվրոպական երկրներից Հունաստանում մեկշաբաթյա հանգստի համար քաղաքացիները պետք է վճարեն նվազագույնը 1000 եվրո։

Հայաստանում հանգիստը կազմակերպելու համար քաղաքացիներն առավել հաճախ օգտվում են սոցփաթեթներից կամ իրենք են կազմակերպում հանգիստը: Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 6000 պայմանագրից 3500-ի դեպքում հանգիստը կազմակերպվել է Կոտայքի մարզում, 1000-ը՝ Տավուշում, 600-ը՝ Լոռիում, 150-ը՝ Վայոց Ձորում։

Դեռևս հայտնի չեն տարվա առաջին կիսամյակում ներքին զբոսաշրջության ցուցանիշները, սակայն Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումներում առաջին եռամսյակի տվյալներն արդեն ամփոփված են։

Դրանց համաձայն՝ Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ներքին զբոսաշրջության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 25․6 տոկոսով։ Այս տարվա առաջին եռամսյակում հանգստի և ժամանցի նպատակով մեր երկրի ավելի քան 170,000 քաղաքացի ճամփորդել է Հայաստանում, նախորդ տարվա համեմատ՝ 22․6 տոկոսով ավելի։ Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով  Հայաստանից մեկնողների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 2,3 անգամ՝ 143,308-ի փոխարեն կազմելով 327,141 քաղաքացի։ Դեպի արտերկիր ուղևորությունների մեծ մասը քաղաքացիները կազմակերպել են ինքնուրույն։

Տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Ավետիսյանի խոսքով՝ օրական սպասարկում են 200-ից 300 հաճախորդի, ովքեր ընտրում են իրենց ճամփորդության փաթեթները, իսկ ամեն օր իրենց դիմած 100-ից ավելի քաղաքացի արտերկիր է ճամփորդում:

Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը նշում է՝ ոլորտը զարգացնելու համար շարունակում են առաջնային մնալ ենթակառուցվածքների բարելավման խնդիրները։ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվում է ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված շուրջ 40 ծրագիր: Մինչև հիմա իրականացվել է 15 ծրագիր, մնացածը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: Ծրագրերն իրականացվում են Սյունիքի, Լոռու, Գեզարքունիքի, Արարատի և Կոտայքի մարզերում։

Նշենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է, միջին ամսական անվանական աշխատավարձը, մայիսի դրությամբ, 256 հազար դրամ: Մեկշաբաթյա հանգստի համար Հայաստանի մարզերում առաջարկվող  հյուրանոցների միջինացված արժեքները սկսվում են նվազագույնը 250 հազար դրամից, այսինքն՝ 3 անգամ բարձր նվազագույն աշխատավարձից և գրեթե հավասար միջին ամսական անվանական աշխատավարձին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան