Բնակարանները ՀՀ-ում շարունակում են թանկանալ․ որքա՞ն արժե 1 քմ բնակմակերեսը Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում բնակարանների առքուվաճառքը նվազել է, գները՝ թանկացել։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Այսպես՝ 2022 թվականի մայիսին հանրապետությունում արձանագրվել է բազմաբնակարան շենքերում բնակարանների առքուվաճառքի 1600 գործարք, այս տարվա նույն ամսին՝ 1164 գործարք։ 

Առքուվաճառքի գործարքների մեծ մասը՝ 60 տոկոսը, գրանցվել է Երևանում, որին հաջորդում են Կոտայքն ու Լոռին։ 

Մայրաքաղաքում գործարքների մեծ մասը բաժին է ընկել Արաբկիր վարչական շրջանին, ամենաքիչ գործարքները եղել են Նուբարաշենում։ 

Չնայած գործարքների թվի նվազմանը՝ գները շարունակել են աճել։ Ըստ Կադաստրի կոմիտեի հաշվարկների՝ Երևանում բնակարանի 1 քմ-ի միջինացված շուկայական արժեքը 1 տարում աճել է 7,7 %-ով։ 

Այսպես՝ 

Կենտրոն վարչական շրջանում մայիսին բնակարանի 1 քմ-ի միջինացված արժեքը 815 հազար դրամ է,

Արաբկիր վարչական շրջանում՝ 573 հազար դրամ,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ շուրջ 400 հազար,

Նոր Նորք վարչական շրջանում՝ 350 հազար դրամ,

Էրեբունի վարչական շրջանում՝ 363 հազար,

Շենգավիթ վարչական շրջանում՝ 357 հազար,

Դավթաշեն վարչական շրջանում՝ 420 հազար,

Աջափնյակ վարչական շրջանում՝ 373 հազար,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 364 հազար,

Ավան վարչական շրջանում՝ 358 հազար,

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 210 հազար դրամ։ 

Հանրապետության մարզերում բնակարանների առքուվաճառքի ամենաշատ գործարքները գրանցվել են Կոտայքի մարզում, ամենաքիչը՝ Արագածոտնի մարզում։ Մարզերում միջինացված հաշվարկով բնակարանի 1 քառակուսի մետրը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, թանկացել է շուրջ 11%-ով։ 

Անժելա Պողոսյան