Թագուհի Թովմասյանը զրկվեց հանձնաժողովի նախագահի լիազորություններից․ ՔՊ նախագիծն ընդունվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

Փակ-գաղտնի քվեարկությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ բոյկոտում է նիստերը, նոր թեկնածու չի առաջադրելու, իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստի ընթացքում է հայտարարել խմբակցութան որոշումը՝ չմասնակցել քննարկմանը, քանի որ այն ապօրինի են համարում:

Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 64 պատգամավոր, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, որոշմանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 1 պատգամավոր:

Նշենք, որ հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը, ներկայացնելով իշխանության հիմնավորումները, նշել էր, թե ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը չի մասնակցել Ազգային ժողովի խորհրդի նիստերին՝ 46 նիստերից բաց թողնելով 38-ը, ինչը բացասաբար է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։

Իշխանության հիմնավորմամբ, Թովմասյանը նաև անտարբերություն է դրսևորել և չի պաշտապանել մարդու արժանապատվությունը ոտնահարող և վիրավորանք պարունակող հայտարարություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։