Նախարար Հակոբյանը ԱԶԲ ներկայացուցիչներին է ներկայացրել «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի շինարարական ընթացքը

Լուրեր

14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ
Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ
տնօրենների խորհրդի անդամ Կասիմ Սյուրկանիի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ
իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության և
Վանաձոր-Ալավերդի (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին
վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարն ընդգծեց, որ երկու ծրագրերն էլ շատ կարևոր նշանակություն ունեն
մեր երկրի համար, և նախարարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի
աշխատանքներն իրականացվեն որակապես բարձր մակարդակով և նախանշված
ժամկետների շրջանակներում։

Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ,
Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության ընթացքին։ Նշվեց, որ աշխատանքներն
արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում, որն էլ
աշխատանքներում զգալի առաջընթաց կգրանցի:

Ներկայացվեցին նաև Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքների որոշ
մանրամասներ։

Կասիմ Սյուրկանին նշեց, որ նախարարության և ԱԶԲ-ի միջև երկարամյա,
ընդգրկուն և արդյունավետ աշխատանքային գործունեություն է հաստատվել: Նա
ընդգծեց, որ ցանկություն ունեն առաջիկայում այն ավելի խորացնելու և
քննարկելու համագործակցության նոր ուղղությունները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն