Գասպարյան Վովան էլ է դիմումներ գրում․ Թումանյան 39 շենքի տանիքին վերնահարկ է կառուցվում, բնակիչներն ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 17:13
Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
17.02.2026 | 17:08
Ընտրություններին հայտ ներկայացրած ուժեր կան, որոնց գումարների ծագումից տեղյակ չենք․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:59
ՌԴ-ն ՀՀ-ի գործընկերն է, անընդհատ ասել, որ ռուսները եկան մեզ վնաս տալու, վնասակար խոսույթ է. Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:50
Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
17.02.2026 | 16:41
Արման Ծառուկյանը մարզվել է ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:30
ՔՊ-ն ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրել  է Վանիկ Օհանյանի թեկնածությունը 
17.02.2026 | 16:21
Վարչապետն ընդունել է ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին
17.02.2026 | 16:12
Մակրոնը Հնդկաստան այցի ժամանակ նախատեսում է Rafale կործանիչների խոշոր գործարք կնքել
17.02.2026 | 16:03
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին
17.02.2026 | 15:52
Չեք տապալելու Իրանը. Խամենեին սպառնացել է խորտակել ամերիկյան ավիակիրը
17.02.2026 | 15:43
«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր»-ի տնտեսական զարգացման մոդելը
17.02.2026 | 15:35
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը
17.02.2026 | 15:30
Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին
17.02.2026 | 15:26
Լուիս Էնրիկե․ Հնարավոր է՝ «Մոնակոյի» դեմ խաղանք առանց դարպասապահի
17.02.2026 | 15:18
Հռոմում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
Բոլորը

Թումանյան 39 հասցեում գտնվող հինգ հարկանի շենքի տանիքին վերնահարկ է կառուցվում։ Կառուցապատողը «Նավասարդ Շինարար» ՍՊԸ-ն է։ Կառուցումը նախաձեռնողները շենքի վերջին՝ 5-րդ հարկի բնակիչներ Սուրեն Սարյանն ու Ռուբեն Չախոյանն են։ Նրանց հանդիպել չհաջողվեց․ դռան  թակոցներն անարձագանք մնացին։ Շենքի բնակիչն անանուն մնալու պայմանով պատմեց, որ իրենք ստորագրությամբ տվել են իրենց համաձայնությունը, բայց չեն իմացել, որ նման վերնահարկ է կառուցվելու, անգամ նախագիծը չեն տեսել։ Հիասթափված բնակիչներն ասում են՝ այս ամենի նպատակը մեկն է՝ Սուրեն Սարյանն ուզում է իր տունը երկու հարկ դարձնել։ Ասում են՝ սարսափած են, առանց այն էլ շենքի հիմքերը խարխլված են, թեթև երկրաշարժից էլ կարող է փլվել։

«Այս շենքը հիմք չունի, 5 հարկ հազիվ է պահում»,- ասաց բնակիչներից մեկը։

Տեսախցիկի առաջ խոսել չցանկացող բնակիչները պնդում են՝ շինարարությունից  անգամ իրենց բնակարանների պատերն են ճաքճքել։ Կենտրոնում գտնվող այս շենքում բնակարան ունի նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որն այստեղ չի բնակվում։ Բնակիչները, սակայն, պատմեցին, որ նա էլ է հետաքրքրվել վերնահարկի կառուցման խնդրով, անգամ օրեր առաջ կնոջ հետ եկել է։ Բայց,  ասում են, Սուրեն Սարյանն  անտեսում է բոլորին, չի խոսում իրենց հետ, փոխարենը շինարարության մյուս նախաձեռնողը՝ Ռուբեն Չախոյանն է փորձում բացատրել։

«Հիմա բոլորը դիմումներ են գրում, Գասպարյան Վովան էլ այստեղ տուն ունի, ինքն էլ է գրում, մենք էլ ենք գրում»,- նշեցին բնակիչները։

Ավելի ուշ Factor TV-ին հաջողվեց հեռախոսով զրուցել Սուրեն Սարյանի հետ։ Նա հերքեց բոլոր մեղադրանքները․ ասաց՝ 15 տարի պայքարել է այս շինթույլտվությունը ստանալու համար։ Նա էլ բնակիչներին է հակադարձում․ պնդում է, որ հարևաններն իմացել են վերնահարկի կառուցման մասին։ Ըստ Սուրեն Սարյանի՝ ոչ թե ինքն է արհարմարհում բնակիչներին, այլ նրանք չեն ցանկանում շփվել իր հետ։ Բացի այդ, նշում է, որ եթե շենքի վրա 6-րդ հարկ ավելացնելն անթույլատրելի լիներ, նախ շինթույլտվություն չէին տա, հետո էլ ինքը նման վտանգի չէր դիմի, քանի որ երեխաների հետ այդտեղ պիտի ապրի։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այլևս չի զարմանում այս իրավիճակից։ Ասում է՝ նման շինարարությունները սովորական են դարձել։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քաղաքապետարանը վերնահարկի կառուցման թույլտվություն տրամադրել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ։ Մամուլի խոսնակն ասաց, որ քաղաքացիների բողոքները կփոխանցի քաղաքապետարանի իրավասու մարմիններին՝ հասկանալու, թե ինչ կարող են անել։

Ի դեպ, ավելի քան երկու շաբաթ առաջ Factor TV-ն ահազանգել էր, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անմիջապես կողքին՝ շենքի տանիքին մետաղյա թիթեղներով վերնահարկ է կառուցվել։ Խնդրի մասին մեր բարձրաձայնելուց հետո հարցը քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի, նաև՝ ավագանու 10-րդ նստաշրջանի վերջին նիստի ժամանակ։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ վերնահարկն ապօրինի է, համատիրության հետ համագործակցությամբ այն պիտի ապամոնտաժվի։ Ավելի քան երկու շաբաթ անց, սակայն, վերնահարկը դեռ տեղում է․ «Արամի նրբ. 5ա» համատիրության նախագահ Արթուր Կուղանոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ապամոնտաժելու վերաբերյալ քննարկումներն այսօր են սկսել, բայց արդյունքների վերաբերյալ հստակ ոչինչ չկարողացավ նշել։

Թեմային անդրադարձ եղավ նաև քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստին՝ կրկին ընդգծելով, որ վերնահարկը պիտի ապամոնտաժվի։ Տիգրան Ավինյանը անդրադարձավ նաև հին շենքերի վրա շինթույլվտությամբ կառուցվող վերնահարկերին։ Ասաց, որ շինթույլտվություն տրամադրելու հարցը կքննարկեն՝ հասկանալու համար՝ դրանք վթարային իրավիճակներ ստեղծում են, թե՝ ոչ, և ըստ արդյունքի կդիտարկեն վերնահարկերի ապամոնտաժման հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան