Մայրը նկատել էր, որ որդու մարմնի վրա կապտուկի հետքեր կան. փաստաբանը մանրամասներ է պատմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Այս գործերի հետ կապված թիվ մեկ խնդիրը ողջամիտ ժամկետները պահպանելու խնդիրն է։ «Խաղաղ պայմաններում մահացած երեք զինվորների գործերի քննության ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց փաստաբան Մոնիկա Մարգարյանը։
Նշենք, որ քննարկմանը ներկա են նաև մահացած զինծառայողների ծնողները։

Փաստաբանը, անդրադառնալով այս գործերով իրականացված նախաքննությանը, մանրամասներ պատմեց՝ ներկայացնելով բացթողումները։
Անդրադառնալով մահացած զինծառայող Ռադիկ Թաթոսյանի գործի նախաքննությանը, փաստաբանը նշեց, որ զինծառայողը մահացել է 2021-ի հունվարին, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է մոտ մեկ տարի անց՝ 2021թ․ դեկտեմբերին։

«Վերջերս հայտարարվեց, որ Ռադիկ Թաթոսյանի գործի նախաքննությունն ավարտվել է և մեզ տվեցին գործի նյութերը։ Պարզեցիքն, որ փորձաքննությանը կից արված լուսանկարչական հավելվածը բացակայում է, դա կասկած առաջացրեց։ Տուժողի իրավահաջորդի հարազատը հաստատեց, որ դիակը լուսանկարել են։
Դիակի զննության լուսանկարներում Ռադիկի մայրը նկատել էր, որ տղայի հատկապես գլխի և դեմքի հատվածներում հետքեր՝ կապտուկներ կան։ Դա ևս կասկած առաջացրեց, որ տղան այլ հանագամանքներով է մահացել։ Մենք մոտ երկու շաբաթ առաջ այս մասով միջնորդություն ենք ներկայացրել, բայց դեռ որևէ պատասխան չի ստացվել»,- նշեց Մարգարյանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ապացույցների ձեռքբերման անհապաղությունը չապահովելը հանգեցնում է նրան, որ չի իրականացվում արդյունավետ քննություն։ Նրա խոսքով՝ օրինակ՝ ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի գործով մինչ օրս, նրա մահից կես տարի անց չկա փորձաքննական եզրակացություն, և հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է մահացել այդ զինծառայողը․ ինքնասպանության վարկածը կասկածի տակ է դրվել։

Փաստաբանը հավելեց, որ Հայկ Պետրոսյանի գործով փորձաքննության եզրակացություններ կան, կալանավորված մեղադրյալներ կան, սակայն կասկածելի հանգամանքներ կան, քանի որ Հայի դիակի վրա ևս բազմաթիվ խնդրահարույց մարմնական վնասվածներ են եղել, հատկապես դեմքի շրջանում։

Նշենք, որ խաղաղ պայմաններում մահացած 18-ամյա Ռադիկ Թաթոսյանի գործով դեպքից երկու տարի անց ո’չ կասկածյալ կա, ո’չ մեղադրյալ։ Ռադիկ Թաթոսյանը մահացել է 2021-ի հունվարի 12-ին, պատերազմի ավարտից երկու ամիս անց։ Փաստաթղթերում մի քանի պատճառ է նշված՝ երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, քովիդի հարցական ախտորոշում։

Կարեն Դանիելյանի մահվան վերաբերյալ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ Ընտանիքին միայն ԱԱԾ երկու գնդապետ է այցելել ու հայտնել դժբախտության մասին։ Դեպքը տեղի է ունեցել 2022-ի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 04:20-04:40-ի հատվածում։

Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը Դանիելյաններին որևէ պատճառ չեն ներկայացրել։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ N զորամասի պահպանության տեղամասում 2023-ի փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում: Ըստ նախնական տեղեկությունների, նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից։

Մանրամասները՝ տեսանյութում։