Ֆրանսիան մոբիլիզացվել է այն արդար խաղաղության համար, որը հարգում է միջազգային իրավունքը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Սյունիքից լուսանկար է հրապարակել

Լուրեր

16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:03
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիան մոբիլիզացվել է այն արդար խաղաղության համար, որը հարգում է միջազգային իրավունքը․ թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ գրությանը կից Սյունյաց բնապատկերից լուսանկար հրապարակելով։

«Ես ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցել եմ, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի՝  Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները պաշտպանությանը»,- գրել է Կոլոնան։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն երեկ երեկոյան հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի: Նախարար Միրզոյանն ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու անթույլատրելիությունը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններից և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը: