Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում վատթարանում է․ ՌԴ ԱԳՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
23.04.2026 | 13:32
Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
Բոլորը

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի աճի կապակցությամբ։

«Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի աճի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ: Առկա տեղեկատվության համաձայն՝ հումանիտար իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ մատակարարումների կրճատման հետևանքով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների պաշարների»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև Լաչինի միջանցքը բացելու կոչով է դիմել Բաքվին։

«Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակն ապաէսկալացնելու նպատակով։ Այդ շփումները, ըստ Զախարովայի, շարունակվում են ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ խաղաղապահ զորախմբի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան