Արթիկում «Երիտասարդների տուն» կհիմնվի․ հուշագիր է ստորագրվել

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Արթիկում «Երիտասարդների տուն» հիմնելու վերաբերյալ։ «Երիտասարդների տուն» – ը կբացվի 2023 թվականի վերջին՝ Արգենտինայի հայ համայնքի աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և մի շարք ծառայություններ կտրամադրի մոտ 500-700 երեխաների և դեռահասների, այդ թվում՝ արտադպրոցական կրթություն, կարիերայի վերաբերյալ խորհրդատվություն և ծանոթություններ` անհատական և խմբային աշխատանքների, վերապատրաստումների (թրենինգների), էքսկուրսիաների, համայնքային միջոցառումների և ճանաչողական այցերի միջոցով։

«Այս «Երիտասարդների տան» ստեղծման միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի Արթիկի և հարակից համայնքների դեռահասներին և երիտասարդներին՝ օգտվելու ոչ ֆորմալ կրթությունից, զարգացնելու կյանքի հմտություններ և խթանելու իրենց ներուժը քաղաքացիական ներգրավվածության, նորարարության և ձեռներեցության ոլորտում: Այս «Երիտասարդների տունը» բազմաթիվ գործընկերների համագործակցության կարևոր օրինակ է՝ տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև Սփյուռք և քաղաքացիական հասարակություն՝ միտված ստեղծելու որակյալ համայնքահեն ծառայություն դեռահասների համար», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Արթիկի համայնքապետարանն ընտրել և հատկացրել է «Երիտասարդների տան» տարածքը, ինչպես նաև հանձն է առել ներդրումներ կատարել վերանորոգման աշխատանքներում։ 2024 թվականի հունվարից համայնքապետարանը կհոգա նաև կառույցի հետ կապված ծախսերը՝ որպես համայնքային ծառայություն, այդ թվում՝ անձնակազմի և կոմունալ ծառայությունները:

«Արթիկցի երիտասարդները մեծ ներուժ ունեն համայնքի ակտիվ անդամ դառնալու և իրենց երկրի զարգացմանը նպաստելու համար։ Նրանցից ոմանք արդեն ավագանու անդամ են։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս դեռահասների առողջ զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը և այս «Երիտասարդների տան» միջոցով պատրաստ ենք հետագայում ևս աջակցել նրանց»,- նշել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կվերանորոգեն և կկահավորեն «Երիտասարդների տունը», ինչպես նաև կտրամադրեն տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված պարագաներ, զարգացնող խաղեր, կրթական, տեղեկատվական և ժամանցային նյութեր: Նոր աաշխատողների աշխատանքի ընդունելուց հետո, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՆԿ ՀԿ-ն նրանց կտրամադրեն նաև դեռահասների զարգացման, դեռահասների և երիտասարդների հետ աշխատելու սկզբունքների և երեխակենտրոն ծառայությունների մատուցման վերաբերյալ դասընթացներ: ԵՆԿ ՀԿ-ն հետագայում կաջակցի նաև տան գործունեությանը՝ օգնելով համայնքին մատուցել համայնքահեն և երիտասարդակենտրոն ծառայություններ:

«Լիահույս ենք, որ «Երիտասարդների տունը» հարթակ կդառնա Արթիկի երիտասարդների համար` իրենց համայնքի զարգացման գործում բովանդակալից մասնակցություն ունենալու, ինչպես նաև իրենց տեսակետներն ու կարծիքները բարձրաձայնելու համար: Մենք կաջակցենք նրանց ձեռք բերել կիրառելի հմտություններ, ներկայացնել իրենց փորձը, լուծումներ առաջարկել և համատեղ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն նրանց սահուն անցում կատարել դեպի չափահասություն ու աշխատաշուկա», – նշել է ԵՆԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Երիտասարդների տունը» կստեղծվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների համար անվտանգ տարածքների հայեցակարգի հիման վրա, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում՝ պատրաստ կլինի ծառայել որպես անվտանգ երեխայակենտրոն վայր, որտեղ երեխաները, դեռահասները և երիտասարդները կարող են ստանալ հոգեբանական աջակցություն և այլ ծառայություններ։

«Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում արգենտինահայ համայնքին՝ Արթիկի երեխաներին և դեռահասներին ուղղված այս ծրագրին աջակցելու համար։ Մենք նաև շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արգենտինայի և Հայաստանի գրասենյակներին համատեղ աշխատանքի համար։ Անհամբեր սպասում ենք մեր համատեղ նպատակների իրականացմանը՝ առաջնահերթություն համարելով Հայաստանում երեխաների և դեռահասների խաղաղ և բազմարդյուն ապագան», – նշել է Արգենտինայում «Հայաստան» հիմնադրամի ղեկավար Ալեքս Կալպակյանը: