Դավիթ Գալստյանն առաջարկել է ՊՆ-ին վերադարձնել մատակարարված հրթիռների գումարը. «Անորակ հրթիռներ»-ի գործով նոր մանրամասներ

Լուրեր

05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Բոլորը

Վերջին շրջանի ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի՝ «Անորակ հրթիռներ» անունը ստացած գործի քննության վկաների հարցաքննությունը մոտենում է ավարտին։ Քրգործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի, Պատրոն Դավո մականվամբ հայտնի զենքերի մատակարար, գործարար Դավիթ Գալստյանի, ԳՇ պետի նախկին տեղական Ստեփան Գալստյանի և ևս երեք անձի մասով քննության արդյունքում պաշտպանական կողմի բերված փաստերի ճշմարտացիությունն ապացուցվում է վկաների կողմից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Հիշեցնենք՝ ըստ նախաքննական մարմնի, Գալստյանի կողմից 2018 թվականին մատակարարված 4232 հրթիռները ժամկետանց և անորակ են, դրանք կիրառելի չեն եղել, ինչի պատճառով մարտական խնդիր լուծել չեն կարողացել։ Պաշտպանական կողմը, սակայն պնդում է՝ դրանք ոչ միայն կիրառելի են եղել, այլև օգտագործվել են պատերազմների և զորավարժությունների ընթացքում։

«Եթե նախաքննական մարմինն ասում է՝ անորակ է, առնվազն պետք է փորձաքննություն նշանակի կամ փորձարարական հանձնարարություն տրվի, ինչի արդյունքում նման հայտարարություն անի։ Քննության սկզբում փորձաքննություն անցկացնելու որոշում կար, սակայն հետագայում դա անկատար թողնվեց, մեր հարցին՝ էլ ինչպե՞ս պետք է մեղադրանքն ապացուցվի առանց փորձաքննության, ասացին՝ այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չկա։ Հետո գտան ինչ-որ փորձագետի, որի գրեց այն, ինչ պետք էր նախաքննական մարմնին ու դա դրվեց մեղադրանքի հիմքում»,- նշում է Անդրիկյանը։

Հիշեցնենք՝ 2018-ից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ (Պատրոն Դավո) մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Ըստ մեղադրող կողմի, 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներ, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։ Հենց այդ գործարքի հետևանքով պետությունը միլիոնավոր դոլարների վնաս է կրել։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ իրենք առաջարկել են ՊՆ-ին վերադարձնել գումարը, ինչի դիմաց Գալստյանին կվերադարձվեն հրթիռները, սակայն գերատեսչությունը չի համաձայնվել՝ «ապրանքի հետ կապված որևէ խնդիր չունենք» պատճառաբանմամբ.

«Չկա գեթ մեկ վկա, որ ցուցմունք տա, որ ապրանքը եղել է ժամկետանց կամ ոչ պիտանի»,- նշում է պաշտպանը։

Ըստ նախաքննական մարմնի՝ մատակարարված հրթիռները 1999 թվականին են ստուգվել ու որպես պիտանելիության ժամկետ է նշանակվել 20 տարին։ Պաշտպանական կողմի պնդմամբ, սակայն, նույն հրթիռները փորձաքննության են ենթարկվել նաև 2013 թվականին, որտեղ սահմանվել է 30 տարի.

«Զենքեր արտադրող ընկերությունը չի նշում, որ ժամկետը սպառելուց հետո պետք է դրանք դեն նետել, այլ հրահանգում՝ յուրաքանչյուր երկիր ինքն իր համար պետք է ստեղծի հանձնաժողով, գնա, տեղում ուսումնասիրի՝ հարկ եղած դեպքում ժամկետները երկարաձգի։ Ի դեպ, նման դեպք ՀՀ-ն ունեցել է, իսկ թե ինչու այս հրթիռների մասով չի իրականացվել, պատասխանն արդեն պետք է այլ տեղում փնտրել»,- հավելեց պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Նշենք, որ գործի քննությունը լրագրողների համար դռնփակ ռեժիմով է անցկացվում, պաշտպանական կողմն ամբողջ ընթացքում հրապարակային դատավարություն է պահանջում՝ պնդելով, որ այս քրեական գործը պետական գաղտնիքներ չի պարունակում։ Դատարանն այս միջնորդությունը միայն մեկ անգամ է բավարարել. նիստը 1 ժամ դռնբաց է կայացել, սակայն այդ մեկի ընթացքում դատավարական որևէ էական գործողություն չի կատարվել։

Ռոզա Վարդանյան