ՀՀ-ից գողացված 10 մլրդ դոլարի հետքերով․ Փաշինյանը խոստանում էր ամեն լումա վերադարձնել, Միրզոյանը՝ դիմել ՄԱԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2024 | 11:25
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
18.05.2024 | 11:09
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2024 | 10:51
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը մեկ ամսից ավելի է փակ է
18.05.2024 | 10:20
Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
18.05.2024 | 10:11
Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի
17.05.2024 | 23:36
Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
17.05.2024 | 23:30
ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են անում հակազդել Ադրբեջանում և այլ երկրներում մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումներին
17.05.2024 | 23:19
Հյուսիսային Կորեան «անհայտ բալիստիկ հրթիռ» է արձակել
17.05.2024 | 23:09
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շրջանակներում առաջընթացը
17.05.2024 | 22:58
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են անում Թուրքիային պատասխանատվության ենթարկել Վաշինգտոնում Էրդողանի աշխատակիցների կողմից ցուցարարներին ծեծելու գործով
17.05.2024 | 22:49
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահի հետ
17.05.2024 | 22:44
Իսրայելը չեղարկում է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը` ի պատասխան Անկարայի համանման որոշման
17.05.2024 | 22:30
ԱՀԿ-ն հայտնել է բակտերիաների հանդեպ հակաբիոտիկների կայունության ուժեղացման մասին
17.05.2024 | 22:14
Բացահայտվել է Ալիևների՝ բազմամիլիոնանոց սեփականությունը Դուբայում․ հետաքննություն
17.05.2024 | 22:04
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2018 թվականին, երբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր էր, վարչապետը խոստանում էր «ճեղքել պատնեշներն» ու Հայաստան վերադարձնել փողերի լվացման ճանապարհով երկրից գողացված միլիարդավոր դոլարները։ Քաղաքացիների շրջանում մեծ ոգևորություն էին առաջացնում ոչ միայն Փաշինյանի, այլ նաև նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հայտարարությունները։

Միրզոյանը հեղափոխական թիմի իշխանության գալու առաջին տարում հայտարարել էր, որ թալանված միջոցները ետ վերադարձնելու նպատակով կառավարությունը համագործակցելու է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախաձեռնությամբ ստեղծված «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության»՝ StAR-ի հետ։
Փաշինյանի հայտարարություններն ու Միրզոյանի գրառումն անցած հինգ տարիների ընթացքում փաստորեն արդյունք չեն գրանցել։ ՀՀ գլխավոր դատախազությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության և «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության» միջև գույքերի բռնագանձման շրջանակներում համագործակցություն առկա չէ։ Factor TV-ն նույն հարցադրմամբ դիմել էր կառավարությանը, սակայն, գործադիրից փոխանցել են հիմք ընդունել դատախազության պատասխանը։

Ամերիկյան Global Financial Integrity կազմակերպություն տվյալներով 2004-2016 թվականներին, որն ընդգրկում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, ՀՀ-ից անօրինական կերպով 10 մլրդ դոլար է հանվել։ Ոչ բռնի, ժողովրդավար, թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացին այդպես էլ չիմացավ, թե այս միլիարդավոր դոլարներն ուր են տարվել և ինչ է արվում այդ գումարները ՀՀ հետ վերադարձնելու համար։ Փաշինյանի հայտարարություններում հինգ տարի առաջ էլ, հիմա էլ բան չի փոխվել, նա խոստանում է վերադարձնել՝ սակայն առանց ժամկետներ նշելու։

Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանի խոսքով՝ հինգ տարին բավականին երկար ժամանակատված էր համագործակցության մեկնարկը տալու համար։ Փորձագետը մի քանի պատճառ է նշում, թե ինչու իշխանությունները չեն աշխատում StAR-ի հետ։

Փաշինյանի թիմակից, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գումարների վերադարձ չլինելը հիմնավորում է նրանով, որ «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնությունն» ամենակարող գործիքակազմը չունի։ Իսկ ինչո՞ւ անգամ համագործակցություն չի սկսվել այդ կառույցի հետ․ այս հարցին Վլադիմիր Վարդանյանը դժվարացավ պատասխանել։

«Փաշինյանը դրժել է երկրից գողացված միլիարդավոր դոլարները հետ բերելու խոստումը»,- կարծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ըստ նրա՝ Փաշինյանը նախընտրական շրջանում ականջահաճո հայտարարություններ էր անում, որ ավելի շատ քվե ստանա քաղաքացիներից։
Արբիտրաժի միջազգային մասնագետ Արայիկ Պապյանն, այնուհանդերձ, «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության» միջոցով գումարների վերադարձի շանսերը մեծ չի գնահատում։

Հիշեցնենք՝ այս պահին միայն հայտնի է, որ ԱՄՆ իրավապահները ուսումնասիրում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող 63,5 մլն դոլար արժեցող շքեղ առանձնատան ձեռք բերման օրինականությունը։ Ամերիկյան իրավապահների կարծիքով գործարքը իրականացվել է ՀՀ-ից անօրինական դուրս բերված գումարով։ Մամուլում առկա են նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների՝ Ֆրանսիայում, Դուբայում ունեցած թանկարժեք գույքերի մասին հրապարակումներ, սակայն, տեղեկություններ չկան՝ արդյոք դրանց շուրջ ուսումնասիրություն իրականացվում է, թե ոչ։ Փաշինյանի կառավարման հինգ տարիների ընթացքում, սակայն, արտերկրից դեռ ոչ մի կոպեկ չի վերադարձվել։

Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան