«Պաժառ ա, 5 հոգի ենք դուրսը, սաղ տղերքը ներսն են մնացել»․ ձայնագրություն՝ Ազատի հրդեհի վայրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, այսօր հրապարակեց ձայնագրություն, որտեղ զինվորներից մեկի՝ օրվա հերթապահ Ռադիկի և վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանի խոսակցությունն է հունվարի 19-ի ժամը 01։12-ի դրությամբ։

Օրվա հերթապահը վաշտի հրամանատարին տեղեկացնում է, որ հրդեհ է, տղաներից հինգը դրսում են, մյուսները՝ ներսում։ Հրամանատարը միայն հարցնում է՝ պատասխանատուն ո՞վ է, այդտե՞ղ է։ Ձայնագրությունը հրդեհի զոհ դարձած Արամ Մանուկյանի հեռախոսում է եղել։ Հրդեհից մի քանի օր առաջ հավաքել են տղաների հեռախոսները, մի քանիսը պահել են, չեն հանձնել։ Օրվա հերթապահն այդ օրը վերցրել է Արամի հեռախոսը, որի մեջ զանգերը ձայնագրող ծրագիր է եղել, և խոսակցությունն ավտոմատ ձայնագրվել է։

Վարույթն իրականացնող մարմինն այս ձայնագրությունը դեռ չունի։ Ձայնագրությունը ծնողների մոտ է, նրանք են բացել հեռախոսի վրա դրված գաղտնաբառը։ Ձայնագրությունը պատրաստվում են փոխանցել վարույթն իրականացնող մարմնին։ Ծնողներն ասում են՝ եթե օրվա հերթապահը ներսում լիներ, փայտի վառարանը չէր հանգչի և թեժացնելու անհրաժեշտություն էլ չէր լինի։

Ծնողները վերջերս 2-րդ անգամ են հանդիպել վարչապետ Փաշինյանին․ առաջին հանդիպման ժամանակ 15 զինվորների հարազատները երկրի ղեկավարին 20 հարց են ուղղել, վերջինս պատասխաններ չի տվել՝ ասելով, որ մանրամասներից տեղյակ չէ։ Այդ ժամանակ խոստացել է երկու ամսից պատասխանել ծնողների բարձրացրած հարցերին, բայց այս անգամ էլ ուղիղ պատասխաններ չի տվել, ավելին՝ հարցերի համար հստակ ժամկետներ է նշել՝ 2 րոպե։

«Ցրում ա. բառացիորեն մարդու ռեալ հարցը տաս, ինքը ուրիշ բան ա ասում, ես զարմանում եմ, էդ հարցը ո՞նց կարելի ա չհասկանալ»,- ասում է զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

Վերջերս ծնողների մասնակցությամբ տարածքի զննություն է տեղի ունեցել։ Հրդեհից փրկված զինվորները, ինչպես դեպքի օրը, այդպես էլ այդ օրն անցել են ճաղավանդակների արանքով․ Գաբրիել Կիրակոսյանի խոսքով՝ 1,5 րոպե է տևել յուրաքանչյուրի դուրս գալը։

Ծնողների համոզմամբ՝ պաշտոնյաները՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, ամեն ինչ անում են դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար, որովհետև հնարավոր է՝ իրականության բացահայտումը նրանց շահերից չի բխում։ Նրանք չեն բացառում դիվերսիայի ու պայթյունի վարկածը։ Վարչապետը դեպքի օրը առավոտյան կառավարության նիստին ներկայացրել էր վարկած, որը հետո դարձավ պաշտոնական միակ վարկածը։ Վարչապետը ծնողների հետ 1․5 ժամ տևած հանդիպմանն ասել էր, որ եթե կառավարության նիստ չլիներ, նման հայտարարություն չէր անի, միևնույն ժամանակ պնդել, որ ինքն այդկերպ չի ուղղորդել իրավապահ մարմիններին։ Այս անգամ ծնողների հետ հանդիպման ավարտին վարչապետն ասել է, որ այլևս այս ֆորմատով քննարկումների իմաստը չի տեսնում, ծնողներն էլ դատարանում կողմերի դիմախաղից կհասկանան՝ ստո՞ւմ են, թե՞ ոչ։

Ինչպես առաջին հանդիպմանը, այս անգամ ևս փաստաբան Նորայր Նորիկյանը ներկա չի եղել․ դա է եղել հանդիպման պայմանը։ Ծնողների կարծիքով՝ դրա պատճառը մեկն է՝ վարչապետը Նորիկյանի հարցերին չէր կարող ուղիղ պատասխաններ չտալ։

Ի դեպ, փրկարար ծառայության ներկայացուցիչները, որ մինչ այս նշել էին, թե տարածքը չի տեսանկարահանվել ու լուսանկարահանվել, մի քանի օր առաջ շուրջ 10 լուսանկար են տրամադրել ծնողներին։ Լուսանկարներում, սակայն, տղաների մարմինները չեն երևում, այսինքն՝ չգիտեն, նրանք մահճակալներին են եղե՞լ, թե՞ ոչ։

ՊՆ-ից ու ՆԳՆ-ից ստացված հարցումների պատասխանների համաձայն՝ հրդեհի մասին արձանագրություն չի կազմվել։ Պաշտպանության նախարարն այս կես տարվա ընթացքում որևէ անգամ չի ընդունել ծնողներին, թեև նրանք հանդիպումներ պահանջել են։

Փաստաբան Նորայր Նորիկյանը պատրաստվում է գլխավոր դատախազություն ու վարույթն իրականացնող մարմին հաղորդում ներկայացնել որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։

Հիշեցնենք, որ բավարարվել էր տուժող կողմի՝ դիակների լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը։ Ծնողները սպասում են նաև «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական, նյութագիտական, դատաապրանքագիտական» համալիր փորձաքննության եզրակացություններին։ Նորիկյանը ենթադրում է, որ այս ամիս եզրակացությունները պատրաստ կլինեն ու գործը կմտնի դատարան:

Հրդեհի գործով 5 մեղադրյալներից 3-ը, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, կալանավորված են, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Տուժողների և վկաների միջև առերեսումներ են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան