Թուրքիայի քրդամետ կուսակցության շրջադարձը․ այն հեռանում է գլխավոր ընդդիմությունից և միայնակ է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Լուրեր

24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
Բոլորը

Թուրքիայի խոշորագույն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների նախաշեմին փոխում է մարտավարությունը՝ բաժանվելով գլխավոր ընդդիմությունից։ Turkish Minute-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը հայտարարել է 2024 թվականի մարտի 31-ին նշանակված ընտրություններում խոշոր քաղաքներում քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իր մտադրության մասին՝ ի տարբերություն 2019 թվականի տեղական ընտրությունների ռազմավարության, երբ նրա լուռ աջակցության մարտավարության շնորհիվ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթեց Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի ընտրություններում։

HDP-ի համանախագահ Փերվին Բուլդանը, ելույթ ունենալով Վանում Կուրբան Բայրամի տոնի առթիվ այցի ժամանակ, հայտնել է կուսակցության վճռականությունը՝ առաջադրելու թեկնածուներ բոլոր նահանգներում, հատկապես խոշոր քաղաքներում՝ իրենց ներկայությունը քաղաքական պայքարում հաստատելու համար։

2019 թվականի տեղական ընտրություններում HDP-ն որոշ նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, քաղաքապետի թեկնածուներ չէր առաջադրել։ Արդյունքում Ստամբուլում Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթեց բարդ մրցակցային ընտրություններում։ Այն բանից հետո, երբ Գերագույն ընտրական խորհուրդը (YSK) հրամահանգեց կրկնել ընտրությունները խախտումների պատճառով, Իմամօղլուն ձայների ավելի մեծ տարբերությամբ հաղթանակ ապահովեց։ Անկարայում ևս CHP-ի թեկնածուն՝ Մանսուր Յավաշը հաղթեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) թեկնածուին։

Այս մարտավարությունը քրդամետ կուսակցությունը շարունակեց նաև այս տարվա նախագահական ընտրություններում։ HDP-ն նախագահի թեկնածու չառաջադրեց 2023 թվականի նախագահական ընտրություններում՝ սատարելով CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Նախագահ Էրդողանը հաճախ է մեղադրում HDP-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ, որը Թուրքիայի և միջազգային հանրության մեծ մասի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ Էրդողանն ընդդիմությանն էր մեղադրում PKK-ի հետ համագործակցելու համար։

HDP-ն նաև բախվել է իր որոշ ընտրողների քննադատությանն այն բանի համար, որ վերջին ընտրություններում միացել է CHP-ին՝ առանց դրա դիմաց որևէ շոշափելի օգուտ ստանալու, ինչն է՛լ ավելի է հրահրել կառավարության ճնշումը քրդերի նկատմամբ:

Քրդամետ կուսակցության որոշումը՝ քաղաքապետերի թեկնածուների առաջադրել, կարող է հանգեցնել CHP-ի պարտությանն այս մրցավազքում, քանի որ ընդդիմության ձայները կարող են բաժանվել իշխող ԱԶԿ-ի թեկնածուի դեմ պայքարում։

Բացի այդ, HDP-ն այժմ բախվում է փակման դատական գործին, որը հարուցվել է 2021 թվականի մարտին՝ կապված PKK-ի հետ կապերի մեղադրանքների հետ։ Դրա համար էլ HDP-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցեց մեկ այլ ուժի՝ Կանաչների ձախ կուսակցության (YSP)  անվան ներքո՝ խուսափելու ընտրությունների նախաշեմին փակման վտանգից։  Արդյունքում հաջողվեց 8,8 տոկոս ձայն ստանալ։

Էմմա Չոբանյան