Բռնության կոչերն ու ատելության խոսքը տեղ չունեն մեր խաղաղ պայքարում. ՀԲՃ
Հասարակություն
07.07.2018 | 12:16Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Ամուլսարի փրկության համար պայքարը սկսվել է դեռ 2010 թվականից և միշտ ունեցել է խաղաղ բնույթ։ Բնության ու մարդկանց հիմնարար իրավունքների համար պայքարողները միշտ գործել են առանց բռնության կոչերի։ Վերջին օրերին հնչեցվող որոշ կոչեր և դրանք անողները ոչ մի առնչություն չունեն այս պայքարի տրամաբանության, բնապահպանների և տեղացիների հետ։ Բռնության կոչերն ու ատելության խոսքը տեղ չունեն մեր խաղաղ պայքարում: