Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը

Լուրեր

06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մահմեդականների Սուրբ գրքի՝ Ղուրանի այրումը զայրացրել է իրեն՝  դատապարտելով ու մերժելով նման արարքը, գրում է Reuters-ը։

«Սուրբ համարվող ցանկացած գիրք պետք է հարգվի՝ հարգելու նրանց, ովքեր հավատում են դրան։ Ես զայրույթ եմ ապրում այդ գործողություններից։ Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես ուրիշներին արհամարհելու միջոց, թույլ տալու, որ այն մերժվի  և դատապարտվի»,- ասել է Հռոմի պապը ԱՄԷ-ի Al Ittihad պարբերականին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնելո և այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։

Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, խստորեն դատապարտել են այս արարքը։

Էմմա Չոբանյան