Բարձրագույն դատական խորհուրդը 1 որոշմամբ 3 դատավորի լիազորություն դադարեցրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդն այսօր կարգապահական գործի վերաբերյալ մեկ որոշմամբ դադարեցրեց միանգամից երեք դատավորի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր 14 տարի առաջ կայացված մի որոշման համար, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 տարի առաջ խախտում էր արձանագրել:

2019-ին «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրվել էր, որ Հայաստանը խախտել է անձի` դատարանի մատչելության իրավունքը: Ըստ գործի` քաղաքացիական դատարանում քնության ենթակա հայցադիմումը, եռաստիճան դատական համակարգի բոլոր ատյաններով անցնելով` վարույթ չի ընդունվել:

Աստղիկ Խառատյանը, Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը եղել են այս գործով դատավորներ:

Պետրոսյանն ու Բարսեղյանը եղել են վճռաբեկ դատարանի դատական կազմի դատավորներ, որոնք ստորագրել են գործը վարույթ չընդունելու որոշման տակ, սակայն այս գործով զեկուցողը մեկ այլ դատավոր Աբելյանն է եղել։

ԲԴԽ նիստի ընթացքում դատավորները անձամբ կամ ներկայացուցչի միջոցով բարձրացրել են մի շարք հարցեր` այդ թվում` իրենց նկատմամբ խտրական մոտեցման, գործը քննող դատարանի կազմում բացարկման ենթակա դատավորի առկայության, անձի վիճակը վատթարացնող նորմի` հետադարձ ուժով կիրառելու անթույլատրելիության և այլնի մասին:

Դատավոր Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք է հայտնել․ սա նշանակում է նա համաձայն չէ ԲԴԽ-ի որոշման հետ։

Արաքս Մամուլյան