Արցախում սելավի ու կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածություններ, մարդկանց բնակելի տներ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ընթացիկ տարում արցախցիները ոչ միայն ստիպված են դիմակայել շրջափակմանը, այլև պարբերաբար բախվում են վնասաբեր բնական աղետների հետ: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արցախի մի շարք համայնքներ արդեն մի քանի անգամ կարկտահարվել են, իսկ երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ է պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների, վնասվել են ցանքատարածություններ, մարդկանց բնակելի տներ:

ԱՀ գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարությունների մասնագետները արդեն սկսել են վնասի հաշվարկման և հնարավորության սահմաններում՝ պատճառված վնասները վերականգնելու աշխատանքները:

Ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի կամուրջը, սակայն այլընտրանքային՝ սահմանափակ հնարավորություն ենթադրող լուծումն արդեն գտնվել է, հիշյալ համայնք է ուղարկվել անհրաժեշտ քանակի ալյուր, շուտով կուղարկվի նաև դեղորայք:

Ավելի քան 200 օր է Արցախի Հանրապետությունը անասելի պայքարի մեջ է, Արցախի ժողովուրդը բացահայտորեն, բազմաթիվ դիտորդների աչքի առաջ ենթարկվում է զրկանքների ու տառապանքների, արցախցուն փորձ է արվում հարկադրանքի միջոցով ստիպել հրաժարվել իր ինքնությունից, ուրանալ իր ծննդավայրը, լեզուն, հավատքը, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ բոլոր քայլերն անցնում են ապարդյուն:

Բայց այս ամենը պետք է ավարտ ունենա, Արցախի ժողովրդի համբերությունն անսպառ չէ»,- գրել է նա: