ՀՀ դատախազությունն ունի գիտակցություն՝ տարբերելու մանիպուլյացիաները, երկակի ստանդարտները, հովանավորչությունն ու կոռուպցիոն կոմպրոմիսները՝ պետության և հանրային շահից․ Աննա Վարդապետյան

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողով. տեղեկացնում են ՀՀ գլծավոր դատախազությունից։

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պետական և իրավապահ մարմինների ղեկավար կազմը, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Համաժողովին ողջույնի խոսքով է հանդես եկել հանրապետության վարչապետը և շնորհավորել Դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, մասնագիտական օրվա առիթով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը՝ բոլոր ոլորտներում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դատախազներին կատարված աշխատանքի համար և նշել, որ արդար հանրություն ունենալու ժողովրդի ակնկալիքի առաջնագծում Դատախազությունն է՝ դատարանների և քննչական մարմինների միջև: «Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի»,- ընդգծել է հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերներին՝ նման ձևաչափով համատեղ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և կապացուցի իր արդյունավետությունը:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ դատախազ գործընկերներ, Դատախազության աշխատակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Այս կարճ, բայց հագեցած համատեղ աշխատանքի ժամանակահատվածն ինձ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ լինելու հանցավորության դեմ պայքարի և իրավունքի գերակայության ամրապնդման լոկոմոտիվ:
Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի կամք՝ իր ներսում իրականացնելու բովանդակային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են արտաքին իմիջային փոփոխությունների:

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի գիտակցություն՝ տարբերելու մանիպուլյացիաները, երկակի ստանդարտները, հովանավորչությունն ու կոռուպցիոն կոմպրոմիսները՝ պետության և հանրային շահից, հանցանք կատարած, սայթաքած, բայց իրականում զղջած, իր արարքի հետևանքով պատճառված վնասը վերականգնած անձի նկատմամբ գթասրտությունից, մարդասիրությունից:

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց այսպես կոչված բարեխոսների ու միջնորդների առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել հանրային բարիքի, հայկական բանակի, հանրային առողջության, խոցելի խմբերի, անչափահասների դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից, զբաղեցրած պաշտոնից և ֆինանսական կարողություններից:

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ազնվություն՝ հետահայաց գնահատական տալու անցած 105-ամյա պատմությանն ու ունի հավատամք՝ ազնվաբար ծառայելու հանուն ներկա ու ապագա նպատակադրումների իրականացման:

Մեծարգո՛ պարոն Վարչապետ,

Շնորհակալ եմ Դատախազության 105-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա լինելու համար: Ձեր ներկայությամբ ևս մեկ անգամ ընդգծեցիք Ձեր աջակցությունը՝ արդարադատության և օրենքի գերակայության պահպանմանն ուղղված Դատախազության հանձնառությանը»:

Համաժողովին տեսաուղերձով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն և նշել, որ այս համաժողովը կարևոր հնարավորություն է կիսվելու դատախազների անկախությանն առնչվող մարտահրավերները բացահայտելու և հաղթահարելու փորձով ու լավագույն գործելակերպով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորել է դատախազներին Դատախազության աշխատակցի օրվա և Հայաստանում Դատախազության հիմնադրման 105-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում օրինականության ու իրավակարգի պահպանության և ամրապնդման գործում անգնահատելի է Դատախազության դերը՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ համարելով յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը:

Միջոցառման ընթացքում հրապարակվել են նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերը՝ դատախազության մի շարք աշխատակիցների դասային աստիճաններ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:
Նախագահի հրամանագրերով՝
• Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Կարենի Վարդապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
• Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
• Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Շահենի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
• Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության նախագահը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է
ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Հովհաննեսի Գալյանին, գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանին, Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Մարտինի Գրիգորյանին և Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Մկրտչի Չարխիֆալակյանին:

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շնորհավորել է բոլոր դատախազներին մասնագիտական օրվա և Դատախազության հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ և կարևորել դատախազական անկախությունը՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը ևս շնորհավորել է բոլոր դատախազներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ընդգծել, որ դատախազական անկախությունն ու հաշվետվողականությունը քրեական արդարադատության արդյունավետ համակարգ ունենալու ամփոխարինելի բաղադրիչներից են:

Համաժողովի թեմատիկ պանելային քննարկումների ժամանակ դատախազական արտաքին և ներքին անկախության թեմայով զեկույցներով են հանդես եկել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) նախագահ (2021-2022) և ԵԴԽԽ բյուրոյի գործող անդամ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Անտոնիո Վերչերը, Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն, Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոն, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչը և Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն: