Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել իրավապահ ոլորտում ՀՀ-ի և Եվրոպոլի միջև համագործակցությանը
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը Հաագայում հուլիսի 5-ին տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քաթրին դը Բոլլիի հետ: Ինչպես ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Մելքոնյանը շնորհավորել է տիկին դը Բոլլին այս տարվա մայիսին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ տիկին դը Բոլլի կողմից Եվրոպոլի ղեկավարման շրջանում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Եվրոպոլի միջև արդյունավետ համագործակցություն։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը ընդգծել է, որ իր ղեկավարած կառույցի համար ևս արտաքին գործընկերների հետ կապերի հաստատումն ու խորացումը կարևոր նշանակություն ունի: Նա ներկայացրել է իրավապահ ոլորտում ԵՄ արտաքին հարաբերություններին և Եվրոպոլին առնչվող որոշ գործընթացներ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև Եվրոպոլի հետ առնչվող այլ հարցերի։ Նրանք պայմանավորվել են հետագայում նույնպես շարունակել քննարկումները Եվրոպոլի հետ համագործակցության զարգացման նպատակով։