Արցախը չի՛ փորձել տապալել ԱՄՆ-ի բանակցությունը․ Ադրբեջանի հարձակումները պետք է կանգնեցնել, հետո՝ բանակցել․ Արամ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 16:47
Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը
23.04.2026 | 16:36
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից. գյուղերում ջրհեղեղներ են
23.04.2026 | 16:28
8 կուսակցություն և 1 դաշինք ներկայացրել են փաստաթղթերը. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 16:19
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23.04.2026 | 16:10
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
23.04.2026 | 15:51
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
23.04.2026 | 15:44
MLS-ում դարպասապահը գոլ է խփել 96-րդ րոպեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:43
Ոչ մեկի որդին չի ծառայել Ղարաբաղում, որ հիմա դոշ են տալիս Ղարաբաղի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:36
Թուրքիան արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
23.04.2026 | 15:27
Գերմանիան Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների է ձերբակալել դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով
23.04.2026 | 15:19
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
23.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին // ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 15:02
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանն առաջին եկամուտն է ստացել Հորմուզի նեղուցի վճարներից
23.04.2026 | 14:53
Արթուր Դավթյանին, որ լավ ման գաք «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում կգտնեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյան հետ

– Վաշինգտոնում ավարտվեցին Հայաստան-Ադրբեջան բանակցությունները արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի միջև՝ Բլինքենի միջնորդությամբ։ Դրանք ավարտվեցին ըստ օրակարգի, ոչ թե Արցախի ԱԺ պահանջով։ Վստահ եմ՝ տեղյակ եք, որ քննադատություններ ուղղվեցին Արցախի խորհրդարանին, թե ինչու են պահանջում դադարեցնել այդ բանակցությունները, և այդ պահանջն ապակառուցողական որակվեց։ Ի՞նչ նպատակով արվեց Արցախի ԱԺ-ի հայտարարությունը։

-Չգիտեմ՝ միտումնավո՞ր է խեղաթյուրվում մեր հայտարարությունը, թե՞ պարզապես ընկալման խնդիրներով պայմանավորված, բայց մեր հայտարարության մեջ միանշանակ չէր ասվում, թե պետք է դադարեցնել բանակցությունները, այլ ասվում էր, որ մինչև սահմանային լարվածությունը չնվազի, այդ պահին ընթացող բանակցությունները պետք է դադարեցվեն։ Խոսքը չէր վերաբերում ընդհանուր բանակցային պրոցեսին։ Կոնկրետ այդ պահին, երբ երկու արտգործնախարարները բանակցում էին, Ադրբեջանը սահմանին կրակում էր, կարծում եմ, տրամաբանական առաջարկ էր, որ այդ պահին դադարեցվեին բանակցությունները։ Մյուս կողմից՝ այս առաջարկի նպատակը եղել է այն, որ միջազգային այդ հեղինակավոր հարթակն ազդեցություն ունենա, որպեսզի սահմանային լարվածությունը նվազի և կայունություն հաստատվի։ Այս ենթատեքստով պետք է դիտարկել Արցախի ԱԺ-ի հայտարարությունը, ոչ թե բանակցությունների տապալման։ Մենք շատ լավ ենք հասկանում, թե որն է բանակցելու այլընտրանքը, բնականաբար, մենք նոր էսկալացիա չենք ուզում, բայց երբ սահմանիդ կրակում են և հայ զինվորի են սպանում, բնականաբար, նախևառաջ դա պետք է դադարեցնես, և հետո նոր սկսես բանակցել ու խոսել խաղաղությունից։

-Կա տեսակետ, որ վաշինգտոնյան բանակցությունների տապալումը ձեռնտու է Ռուսաստանին։ Գաղտնիք չէ, որ մրցակցություն գոյություն ունի Արևմուտքի և Ռուսաստանի միջև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մոդերատորության շուրջ։ Ձեր հայտարարությունն ընկալվեց ՌԴ շահերի տեսանկյունից, որ միջամտություն է եղել, և որ հենց Մոսկվային է ձեռնտու այդ բանակցությունների տապալումը։

-Սա իրականությանը որևիցե կերպ չի համապատասխանում։ Մեր ամենալուրջ խնդիրն այն է, որ մենք, ցավոք, երկու գերտերությունների շահերի արանքում ենք հայտնվել, բայց նախևառաջ մենք մեր շահերի մասին պետք է մտածենք։ Այդ ընկալումները հասկանում եմ, բայց կարող եմ պնդել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, և որևէ միտում չկար այդ բանակցությունները տապալելու։ Անկախ նրանից, թե որ հարթակում է, մենք գիտակցում եք, որ պետք է լինի երկխոսություն, և դա պետք է արդյունավետ ավարտ ունենա։ Մեր նպատակը եղել է սահմանային լարվածության նվազումը․ այս մեսիջն էր կրում մեր հայտարարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան