Փաշինյանը պատժվողների առաջին շարքում պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Զինված ուժերում եղել են զինատեսակներ, որոնք բանակը չի կարողացել լիարժեք օգտագորել։ Այս տեղեկությունը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում երեկ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա չհերքեց, որ խոսքը հատուկ հրթիռների մասին է։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հայտնած այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

«Ես չեմ կարծում, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, բայց եթե քո ժողովրդին կոտորում են, քո տարածքային ամբողջականությանը սպառնում են, ապա ես չեմ կարծում, որ կարող է լինել որևէ կաշկանդող հանգամանք, այդ թվում՝ փաստաթուղթ, որ պետությունը քայլերի չդիմի և չկիրառի այդ զինատեսակը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ «Իսկանդեր»-ի ձեռքբերման փաստաթղթերում կարող էր լինել պայման, որ երրորդ երկրին չի վաճառվելու կամ չի կիրառվելու չորրորդ երկրի դեմ, սակայն, ըստ Աբրահամյանի, Ադրբեջանի հետ կոնֆլիկտի ժամանակ սահմանափակումներ չէին կարող լինել։

«Եթե նրանք ակնարկում են «Իսկանդեր»-ի մասին, ապա ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր՝ աչք չեմ թարթի, «Իսկանդեր»-ը կօգտագործենք, դրանից հետո չեղավ քաղաքական հետևանք Ռուսաստանից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան