ՌԴ-ն ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային․ Կրամատորսկում հրթիռակոծությունն 9 մարդու կյանք է խլել

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Հունիսի 28-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով 5 «X-22» թևավոր հրթիռ և 2 «С-300» կառավարվող զենիթային հրթիռ։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տվյալներով՝ X-22 հրթիռները հարվածել են Պոլտավայի մարզի Կրեմենչուգ և Զապորոժիեի շրջանների ամառանոցային կոոպերատիվներին։ C-300 հրթիռները հարվածել են Կրամատորսկի կենտրոնում գտնվող սննդի օբյեկտին և Դոնեցկի մարզի Բելենկոյե գյուղի մասնավոր հատվածին, ասվում է հաղորդագրության մեջ։

Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն հայտնել է, որ հունիսի 27-ի երեկոյան Կրամատորսկի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, այդ թվում՝ երեք երեխա, 60 մարդ վիրավորվել է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ փլատակների տակից դուրս են բերել տղայի դի։

Այսօր առավոտյան ժամը 7-ին Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ ավերված ռեստորանի փլատակների տակից դուրս է բերվել 8 մարդու դի, այդ թվում՝ երեք անչափահաս աղջիկների՝ 17 տարեկան և երկու քույրերի՝ 14 տարեկան։

Փրկարարները շարունակում են փլատակների մաքրումն ու մարդկանց որոնումները։