ՌԴ ԱԴԾ-ն կարճել է «Վագներ»-ի ապստամբության փաստով հարուցված քրեական գործը

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը փակել է զինված ապստամբության փաստի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում են ՌԴ հատուկ ծառայությունների հասարակայնության հետ կապերի կենտրոնից։

«Ապստամբության գործը քննելիս պարզվել է, որ դրա մասնակիցները դադարեցրել են ուղղակի հանցագործությանն ուղղված գործողությունները, գործը կարճվել է»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։

Այն, որ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ գործը կարճվելու է, շաբաթ երեկոյան հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այն ժամանակ նրա մեկնաբանությունը հնչել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ ձեռք բերված գործարքի վերաբերյալ հանդիպումների ֆոնին։ Ըստ այդմ՝ Պրիգոժինը համաձայնել էր դադարեցնել տեղաշարժը դեպի Մոսկվա և իր զորքերը տանել Ուկրաինայի օկուպացված տարածքներում գտնվող իր դաշտային ճամբարներ։

Ինքը՝ Պրիգոժինը, պետք է մեկնի Բելառուս, ասել էր Պեսկովը։ Թե որտեղ է նա այժմ, հայտնի չէ։ Երեքշաբթի առավոտյան «Беларускі Гаюн» մոնիթորինգային նախագիծը հայտնել է, որ «Վագների» հիմնադրի անձնական ինքնաթիռը, հնարավոր է, վայրէջք է կատարել Մինսկի ռազմական օդանավակայանում։

Հունիսի 26-ի դրությամբ՝ քրեական գործը դեռևս նախաքննության փուլում էր, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Տաթև Ֆռանգյան