Ես 2019 թվականի բանակցային գործընթացը անվանում էի պատերազմական կոնվեյեր. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

2018-19 թվականներին իմ առաջնային խնդիրը բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով, խնդիրներով ու հնարավորություններով հասկանալն է եղել: ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե հանրության և, մասնավորապես, նախկին քաղաքական գործիչների մոտ հարցեր են առաջացել՝ ինչո՞ւ այն ամենի մասին, ինչ ներկայացրեց ՀՀ վարչապետը նախորդ նիստին, հանրությանը չէր ներկայացվել 2018-19-ին:

«Իսկ ինչո՞ւ 2019-ին այս ամենի մասին հրապարակային չի խոսվել այս ձևով: Հրապարակային ես խոսել եմ: Նախորդ անգամ ես ներկայացրի 2019 թվականի մարտի 12-ի՝ ԼՂ-ի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ունեցած ելույթը, որտեղ, ըստ էության, իմ այսօրվա ասելիքի մի մասը ես հրապարակել եմ: Բայց, մյուս կողմից, եթե հարց է հնչում, թե ինչու ամբողջական չի ասվել 2019 թվականին, կա երկու հարց․ իսկ որո՞նք էին լինելու այդ ասելիքն ասելու հետևանքները և արդյունքները և ո՞րն էր լինելու հաջորդ քայլը այդ ասելիքը հրապարակելուց հետո, և այդ պոտենցիալ ասելիքի և անելիքի հետ որքանով էի ես ներդաշնակ:

Ուրիշ բան է տեսնել, թե ինչ է իրողությունը, ուրիշ բան է՝ ներդաշնակվել այդ իրողության հետ, համաձայնվել այդ իրողության հետ կամ այդ իրողությունը որդեգրել՝ որպես քաղաքականություն․ սրանք երկու տարբեր բաներ են, և իհարկե, ես համարում եմ՝ այդ հարցը լեգիտիմ է, այդ հարցը ես էլ եմ ինքս ինձ շատ հաճախ տալիս։

Ո”րն էր լինելու այդ ասելիքը ասելու հետևանքը՝ պատերա՞զմը, թե՞ խաղաղությունը: Դա, ըստ էության, ընթացող բանակցային գործընթացի կամ գոյություն ունեցող բանակցային գործընթացի ամբողջ բովանդակությունը հրապարակային բացելն էր, դրա ներքին հետևանքները, տարածաշրջանային հետևանքները, միջազգային հետևանքները:

Եվ էլի եմ ասում՝ մի բան է այդ խնդրի հետ առերեսվել, և ուրիշ բան է՝ այդ խնդրի հետ ներդաշնակվել: Համենայնդեպս, ես այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չեմ, բայց նաև ժամանակի ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի, ընդ որում՝ քննիչ հանձնաժողովում»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ վստահ չէ՝ եթե քննիչ հանձնաժողովի առիթը չլիներ, արդյոք այդ ամենի մասին այսպիսի համապարփակությամբ կխոսե՞ր:

«Գուցե 2018-2019 թվին տեսական հնարավորություն կար, եթե, օրինակ, մտածեինք քննիչ հանձնաժողով ձևավորել բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց արդեն անցյալ է դա»,- նշեց վարչապետը:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հարցրեց՝ վարչապետը 2019 թվականին տիրապետե՞լ է բանակցային գործընթացին այն ծավալով, որը ներկայացրել է քննիչ հանձնաժողովում, այսինքն՝ իր համար պա՞րզ է եղել, թե բանակցություններն ուր են գնում:

«Առաջին գործը, որ ես արել եմ  2018 թ, եղել է նախորդ շրջանի բանակցային գործընթացն ուսումնասիրելը»,- պատասխանեց վարչապետը:

Իսկ թե արդյոք 2019-ին տիրապետե՞լ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ նայած 2019 թվականին որ օրը: Վարչապետը ներկայացրեց 2019-ի իր ըմբռնումը, որն այսօր էլ առկա է:

«2007թ. ունենք Մադրիդյան սկզբունքներ, դա առկա է եղել 2008-ին էլ, 2018-ին էլ: Ունենք 3 սկզբունք, 6 տարր հայտնի բանաձևը: Եվ այս երկուսի հիման վրա սկսվում է Կազանյան գործընթացը, համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ ամենամեծ երջանկությամբ, բայց պատրաստ է ստորագրել, ադրբեջանական կողմը մերժում է, համաձայնեցված միջազգային ֆորմատով փաստաթղթի ստորագրումը մերժում է: Դրանից հետո Ադրբեջանը ոչ մի խնդիր չի ունենում, ընդհակառակը՝ շատ հաջողությամբ զենքի գնումներ է իրականացնում ոչ միայն ավանդական շուկաներից, այլ նաև՝ Կազանի հիմնական միջնորդից, որից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը: Որից հետո տեղի է ունենում բանակցային բովանդակության փոփոխություն, որին հայկական կողմը բացասական է արձագանքում, որից հետո տեղի է ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ այսինքն՝ բանակցային սեղանի շուրջ ներկա է սուբյեկտ, որը կարող է ասել «ոչ» և ձեռնարկել  ռազմական բնույթի գործողություններ, և դրա արդյունքում հակահարված չստանալ միջազգային հանրությունից, և բանակցային սեղանին նստած է երկրորդ սուբյեկտը, որը հենց որ որոշակի դժգոհություն է արտահայտում (որովհետև պաշտոնապես «ոչ» չի ասվել), նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն:

«Ահա այս իրավիճակում ինչպե՞ս վարել բանակցություններն, ըստ էության, այն նույն կետից, որ կետից սկսվել է 2007 թվականին: 2019 թվականին ես բանակցային այս գործընթացն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական «կոնվեյեր»: Ես ասում էի, որ սա պատերազմական «կոնվեյեր» է, որովհետև տրամաբանությունն այն է՝ խաղաղությամբ, բանակցություններով տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով: Սա է եղել իմ ընկալումը: Եվ իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ի՞նչ գործոններ կան, որոնք կարող ենք այս «կոնվեյերը»  կանգնեցնել: Եվ այո, ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ «կոնվեյերը» կանգնեցնել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ 2019 թվականին դեկտեմբերի 31-ի դրությամբ իր ընկալումը նույնն է եղել, ինչ 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մի էական տարբերություն է եղել: Այն, ինչը ինքը 2018-ի դեկտեմբերին գիտեր բանավոր՝ իր շփումների և քննարկումների արդյունքում, 2019-ի դեկտեմբերին գիտեր գրավոր:

Մանրամասները՝ տեսանյութում։