Պրիգոժինի բիզնես-ջեթը, հնարավոր է, վայրէջք է կատարել Մինսկում․ Беларускі Гаюн

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

«Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անձնական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի մոտ գտնվող Մաչուլիշչի ռազմական օդանավակայանում, գրում է «Беларускі Гаюн» մոնիտորինգային նախագիծը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Պրիգոժինի բիզնես-ջեթը վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 7։40-ին, իսկ օդ է բարձրացել Սանկտ Պետերբուրգից։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ոչ միայն Պրիգոժինը, այլև նրա «Վագներ» խմբավորման վարձկանները կարող են մեկնել Բելառուս, եթե չհամաձայնեն միանալ ՌԴ պաշտպանության նախարարությանը կամ ավարտել զինվորական ծառայությունը։

Նախօրեին չհաստատված տեղեկություններ կային Բելառուսի տարածքում Պրիգոժինի կամ նրա վարձկանների առկայության մասին։ «Беларускі Гаюн» նախագիծը կասկածներ է հայտնել այս մասին.

«Երկու ժամ առաջ Կրեմլի ռազմականամետ Telegram ալիքները հայտնեցին, որ «Վագների» ստորաբաժանումները զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին մտել են Բելառուսի տարածք։ Մինչ այժմ բելառուսներից ոչ ոք չի տեսել մեր երկրի տարածքում գտնվող «Վագների» շարասյունը»։