Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի՝ Նախիջևանյան հատված, մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված). տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։
Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։