«ՌԴ-ում քաոսը պահպանվում է»․ Պուտինի նախկին խոհարարի հեղաշրջման փորձը վտանգներ է պարունակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խոհարար Եվգենի Պրիգոժինի չստացված ռազմական հեղաշրջման փորձից հետո Ռուսաստանում քաոսը դեռ պահպանվում է․ այսպիսի դիտարկում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։  Նրա կարծիքով՝ անկայունությունը կարող է դեռ երկար տևել: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է՝  ապստամբության փորձը ցույց է տալիս, որ «ռուսական ռազմական մեքենան ճաք է տալիս Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով»։

Եվգենի Պրիգոժինը դեռևս մայիսի սկզբին չէր թաքցնում իր դժգոհությունը ՌԴ-ի ռազմական ղեկավարությունից։ Նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ տասնյակ դիերի ֆոնին բողոքում էր սպառազինության պակասից և գոռալով ու հայհոյանքով դիմում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Պուտինը հանդես եկավ ուղերձով՝ Պրիգոժինին «դավաճան» անվանելով, քրեական գործ հարուցվեց։ Սակայն հունիսի 24-ի երեկոյան, երբ Մոսկվա հասնելուն մնացել էր շուրջ 300 կմ,  Պրիգոժինն անսպասելիորեն հայտարարեց, որ  «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հակառակ ուղղությամբ հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ համաձայնությունը ձեռք է բերվել Բելառուսի նախագահի միջնորդությամբ։

Ռուսաստանում հանգստյան օրերին ծավալված գործողությունների հետ կապված տարբեր վարկածներ կան։ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը կարծում է՝ Կրեմլը խնդիրներ ունի Կիևի դեմ պատերազմում, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ ռազմական ապստամբությունը։  Միսկարյանի խոսքով՝ «Վագներ» խմբավորումից վտանգները դեռ պահպանվում են։

Քաղաքագետ Բորիս Նավասարդյանի խոսքով՝  այն, ինչ կատարվում է ՌԴ-ում, շատ օրինաչափ է, քանի որ քաղաքական և ուժային վերնախավը մտածում է՝ ինչպես թալանել երկիրը, իսկ Պրիգոժինն անմասն չէ նման գործողություններից։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ Պրիգոժինը Ռուսաստանում ռազմական հեղափոխություն իրականացնելու ցանկություն չուներ, միայն ուզում էր բարձրացնել իր կշիռը որոշումների կայացման և պետական միջոցները միմյանց միջև բաժանելու գործընթացում։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ հայ-ադրբեջանական հակամարտութունը կարող է ստանալ ուժային անցանկալի լուծում, եթե Ռուսաստանում ներքաղաքական լարված իրավիճակները պահպանվեն։ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ չնայած  Հարավային Կովկասում ՌԴ-ի ներկայությունը ՀՀ-ի համար բացասական է, սակայն ստատուս քվոյի պահպանման վրա ազդեցություն ունի։

Թե որտեղ է այս պահին Պրիգոժինը, առայժմ որևէ տեղեկություն չի հրապարակվում։  Հայտնի է միայն, որ հունիսի 26-ի առավոտվա դրությամբ՝ զինված ապստամբություն կազմակերպելու համար հարուցված քրեական գործը դեռևս չի կարճվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան