Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կա՛մ կատեստավորվեն, կա՛մ չեն աշխատի․ նախագիծն ընդունվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
19.07.2026 | 11:04
Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 10:48
Վթարային ջրանջատում Երևանում
19.07.2026 | 10:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովում քվեարկության դրվեց ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը
Նախագիծն ընդունվեց 65 կողմ ձայներով։

12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, և այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն.

Այն անձինք այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում` սկսած այս տարվա օգոստոսի 20-ից»,-ասել է նախարարը և հավելել, որ առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս և ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը:

Նախագծով առաջարկվում են նաև այլ փոփոխություններ, որոնք միտված են ոլորտում իրականացվող բարեփոխումների ամրապնդմանը:
Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել ուսուցիչների գործուղման հնարավորությունը, ինչպես նաև սահմանել, որ մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներն իրենց կրթության վերջին տարում հնարավորություն կունենան դասավանդելու գյուղական դպրոցներում: Խոսքն այն գյուղական համայնքների մասին է, որտեղ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար կհամարի ուղարկել ուսանողին: