Բանակի մեկ կորպուսը բավական է․ Զաքիր Հասանովը սպառնացել է Արցախի ՊԲ-ին

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Արցախի ՊԲ-ն (Բաքուն այն անօրինական զինված կազմավորում է անվանում) «լուրջ վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար»։

«Մենք բարձր չենք գնահատում այդ ապօրինի զինված կազմավորումների հնարավորությունները, որոնք մնացել են։ Գիտենք նրանց թիվը, զենքերը, գիտենք նրանց բարոյահոգեբանական վիճակը, գիտենք, թե ինչի են նրանք ընդունակ։ Վստահեցնում եմ ձեզ, ինչպես նշել է պարոն նախագահը (Իլհամ Ալիևը)՝ նրանք բացարձակապես շանս չունեն ադրբեջանական բանակի դեմ որևէ գործողություն իրականացնելու»,- ասել է Հասանովն ադրբեջանական CBC-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Արցախի ՊԲ-ն ընդունակ է «փոքր սադրանքների, որոնք շատ վատ ավարտ կունենան»։

«Բայց եթե նրանք սադրանքների դիմեն, որոշեն ինչ-որ անօրինական գործողություններ իրականացնել Ադրբեջանի զինված ուժերի դեմ, ապա ադրբեջանական բանակի մեկ կորպուսը, այն էլ՝ ոչ լիարժեք, կարող է դիմակայել այդ խմբավորումներին։ Ուժերի և միջոցների հարաբերակցությունը նրանց օգտին չէ։ Մեկ ստորաբաժանումը կարող է զինաթափել նրանց»,-սպառնացել է Հասանովը։

Նա նաև նշել է, որ, իբր, հետախուզության մեծ հնարավորությունների շնորհիվ Ադրբեջանն ամբողջական տեղեկատվություն ունի Արցախի ՊԲ-ի մասին։ Հասանովը նաև սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված արցախահայությանը։

«Ով ուզում է ճանաչել ադրբեջանական օրենքներն ու ապրել օրինական կերպով, կարող է ապրել, ով չի ուզում՝ ճանապարհը բաց է, կարող է գնալ ու ապրել այնտեղ, որտեղ ուզում է»,- նշել է Հասանովը՝ վերահաստատելով Բաքվի նպատակը՝ էթնիկ զտման ենթարկել Արցախը։

Էմմա Չոբանյան