ՆԳՆ-ն համարում է, որ ոստիկանի նկատմամբ հարգանքը պետք է հիմնված լինի վախի վրա, ոչ թե լավ ծառայության. Իոաննիսյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Իրավապահ մարմիններում բռնությունները մեկ-երկու դեպքեր չեն, սա միտում է, որն արդյունք է նրա, որ ներքին գործերի նախարար նշանակվեց մի անձ, որը համարում է, թե ոստիկանի նկատմամբ հարգանքը պետք է հիմնված լինի վախի վրա, այլ ոչ թե ոստիկանի արդյունավետ ծառայության դիմաց հանրային հարգանքի, հանրությունը տեսնի՝ ոստիկանն անում է այն, ինչի համար մենք հարկեր ենք վճարում, որ ոստիկանը պաշտպանում է մարդկանց, որ ոստիկանություն դիմելիս մարդը չի փոշմանում,- այս մասին «Խոշտանգում է իրավապահ համակարգը, թիրախում քաղաքացիներն ու փաստաբաններն են» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Դրանից էլ գալիս են բռնության դեպքերը։ Հասկանալի է, որ ՆԳ նախարարը չի ասում Դիլիջանի քրեական հետախուզության պետին՝ գնա անչափահաս մատուցողին ծեծի, ինքը երևի չի ասում՝ գնացեք փաստաբանին ծեծեք, բայց երբ բռնության դեպքերը խրախուսվում են, բռնության հեղինակները խրախուսվում են, այլ ոչ թե պատժվում, սա ուղերձ է համակարգին, արդյունքում բռնության տարբեր դրսևորումներ են լինում։
Այս միտումը զարգանալու է, խորանալու է, առավել ևս որ սա համատեղվում է ոստիկանության շատ ցածր կարողություններին հետ՝ հանցավորության դեմ պայքարի և ոստիկանությունից բարձր ակնկալիքների մթնոլորտում։

Օրինակ՝ երբ վարչապետը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները ոստիկանությունից պահանջում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար, ոստիկանությունը նորմալ չի կարողանում իրականացնել, տոննաներով թմրանյութեր են անցնում, չի կարողանում դրա դեմ պայքարել, գնում «Պոլիգրաֆի» նման օպերացիաներ է անում և արդյունքում 3,6 գրամ մարիխուանա է գտնում»,- նշեց Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։