Քննչական գործողությունները հուլիսի 1-ից պարտադիր պետք է տեսաձայնագրվեն․ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Այսօր՝ հունիսի 26-ի, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի պատշաճ ամրագրումը։

Օրենսգրքի 8-րդ, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն` վարույթային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը:

Առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ. այն էապես նվազեցնելու է քննչական մարմիններում ծախսերը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսաձայնագրման և տվյալների պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կարիքի ձևակերպման համար պետք է առաջնորդվել բարեփոխման ռազմավարական նպատակներով` հարկ է արձանագրել, որ ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված` առավել նպատակային է դիտարկվել դրանք սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը»,- նշեց զեկուցող Լիլիթ Մինասյանը:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, նշելով, որ Կառավարությունը կողմ է նախագծին, ընդգծեց, որ կարևոր քայլ է կատարվում նախաքննության ոլորտում և իրականացվում են էական բարեփոխումներ:

Մկրտչյանի խոսքով՝ նախաքննությունը 2023 թ. սեպտեմբերի 1-ից պետք է ամբողջությամբ կատարվի էլեկտրոնային եղանակով: Քննչական գործողությունները հուլիսի 1-ից պարտադիր պետք է տեսաձայնագրվեն, հասանելիություն պետք է ունենան միայն իրավասու պաշտոնյաները։

Մանրամասները՝ տեսանյութում։