Հուլիսի 1-ից շահագործումից հանված կլինեն 217 հնամաշ գազելներ․ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում շարունակվում է միկրոավտոբուսային հնամաշ շարժակազմի արդիականացումը, և մինչև հուլիսի 15-ը իրականացվելու են փոփոխություններ։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի 1-ից կփոխարինվի 9 երթուղի, որոնցից մեկը կսպասարկվի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով։ Արդեն իսկ շահագործումից կհանվի 217 հնամաշ «Գազել», որը կկազմի իրականացվող բարեփոխման 60 տոկոսը։

«Հուլիսի 1-ից նոր երթուղի դուրս կգա համար 2 ավտոբուսը, որը կփոխարինի համար 1 միկրոավտոբուսին, ամբողջությամբ երթուղին կպահպանվի, կգործի միջինը 10 րոպեում, կսպասարկվի «Ժոնգտոնգ» ավտոբուսներով։ 19 և 29 համարի միկրոավատոբուսային երթուղիներին կփոխարինի 36 ավտոբուսային երթուղին, որը գաջագործների փողոցը կկապի Արագածի փողոցին, ինչպես նաև՝ Կենտրոն վարչական շրջանի հետ, կգործի միջինը 10 րոպե հաճախականությամբ։

Համար 25 միկրոավտուբուսային երթուղին կփոխարինվի 37 ավտոբուսային երթուղով, ամբողջությամբ երթուղին կպահպանվի, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները։ 28 համարի միկրոավտոբուսի փոխարեն կսկսի գործել 40 համարի ավտոբուսային երթուղին, իրականացվել է երթուղու փոփոխություն՝ Չարենց և Նար-Դոս փողոցներով կգործի, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները։

Համար 50 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 50 ավտոբուսային երթուղով, միջինում կգործի 14 րոպե, «Ժոնգտոնգ» ավտոբուսներով.։

75 Ա միկրոավտոբուսին կփոխարինի 75 ավտոբուսային երթուղին, ամբողջությամբ՝ նոր ուղեգծով, միջինում կգործի 10 րոպե։
114 համարի միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի համար 25 ավտոբուսը նույն ուղեգծով, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները, 12 րոպե հաճախականությամբ,

Համար 35 միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի 12 ավտոբուսային երթուղով, կիրականացվի շարժակազմի ավելացում։
հուլիսի 1-ից 41 ավտոբուսայի երթուղին կսպասարկվի «ՄԱՆ» տիպի ավտոբուսներով, կդադարեցվի 34 համարի երթուղու շահագործումը, քանի որ կրկնում է 52 ավտոբուսային երթուղուն։ Կդադարեցվի նաև համար 9 ավտոբուսային երթուղին, որին կփոխարինեն համար 5, 22, 20 երթուղիները»,- նշեց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։