Երկիրդ կադաստրի թուղթ չունի, թատրոնդ կունենա՞. Դավիթ Հակոբյանը`«Գոյի», Մալյան թատրոնի փակվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պատերազմը պարտության սինդրոմ փաթաթեց մեր հանրության վզին, մինչև հիմա տակից դուրս չենք գալիս: Այնպես որ, պետք չէ ակնկալել, որ լայն հանրությանը կհետաքրքրի, որ իր երկրում թատրոն է փակվում: Ցավոք, վերջին շրջանում մեր երկրում փակվում են միայն գործող թատրոններ: Այս առումով պետությունը պետք է նախ ճշտի` թատրոնից ինչ է ուզում: Թատրոնի որակը, դերասանի արժեքը ինստագրամյան հետևորդներով չափելն անհեթեթություն է»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում փակված Պետական կամերային երաժշտական թատրոնին, փակման եզրին կանգնած «Գոյ»-ին, դերասանը նկատում է.

«Պետական կամերային երաժշտական թատրոնը փակվելիս արտադրական լուրջ պրոցեսի մեջ էր, դա գործող թատրոն էր, «Գոյ»-ն իր տեսակի մեջ համարձակ թատրոն է, էքսպերիմենտալ, կարող է լայն լսարան չհավաքել, այդ տարածքը «Գոյ»-ին տրված է կադաստրով…Այսօր տարածված բառ է «կադաստրի թուղթը»: Բանից պարզվեց` նույնիսկ երկիրդ կադաստրի թուղթ չունի, թատրոնդ կունենա՞: Կասկածի տակ է դրված մեր գոյությունը, ուր մնաց` «Գոյ» թատրոնի գոյությունը: Ղեկավարությունը մենեջերի լոգիկայով է առաջնորդվում, ասում են` գեղարվեստական ղեկավարի ինստիտուտն ուզում են փակել, փոխարենը պետք է մենեջեր լինի: Ստացվում է` թատրոնը պետք է զբաղվի փող աշխատելո՞վ. այդպես չի կարող լինել»:

Կուլիսներում կան խոսակցություններ այն մասին, որ հիմա էլ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Հենրիկ Մալյանի անվան թատրոնը փակել. «Մալյան թատրոնը, որտեղ խաղում եմ, ինձ շատ հարազատ թատրոն է: Գործող թատրոնը չի կարելի արհեստականորեն միացնել այլ թատրոնի: Մալյան թատրոնի փակվելով մենք կկորցնենք գեղարվեստական ինքնուրույն, համարձակ մտածելակերպ: Եթե մենք թատրոնը` որպես արժեք, կամաց-կամաց կորցնենք, կդառնանք տհաճ և տգեղ ժողովուրդ»,-ասում է դերասանը: Հարցին, թե արդյոք մեր պաշտոնյաները գալիս են թատրոններ, և որքանով է կարևոր նրանց ներկայությունն այնտեղ, Դավիթ Հակոբյանը պատասխանում է.

«Պարտադիր է, որ պաշտոնյաները գան թատրոն, տեսնեն`ինչ է կատարվում: Դե նախարարությունից պարտավոր են լինել թատրոնում ի պաշտոնե: Բայց շատ քիչ են մեր պաշտոնյաները գալիս թատրոն»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան