ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանի ռազմական սադրանքները, ՌԴ-ի նոր կոչը ՀՀ-ին, ԱՄՆ-ի հանդիպման օրակարգը․ ինչ սպասել

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն հայտնող Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է զինել բանակը։ 2023 թվականին Ադրբեջանի պետբյուջեից ռազմական նպատակներին կուղղվի լրացուցիչ 600 մլն դոլար: Պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման համար Ադրբեջանն այս տարի կծախսի ընդհանուր 1 մլրդ 805,9 մլն դոլար։ Սա միայն հայտարարվող թիվն է։

Զինվելուն զուգահեռ՝ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնալիքներ է հասցեագրում ԼՂ-ին՝ լուծարել պետական ինստիտուտները, սպառնում է թիրախավորել ԼՂ-ի պաշտպանական ուժերը։ Ադրբեջանն ութ օր շարունակ տոտալ շրջափակել է ԼՂ-ն՝ փակել Լաչինի միջանցքը՝ արգելելով նույնիսկ հումանիտար բեռների անցումը, Կարմիր Խաչի մուտքը։ Միաժամանակ, ՌԴ-ի խաղաղապահները ԼՂ-ում ոչ միայն չեն կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտականությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, այլև ռուսները թույլ տվեցին, որ Ադրբեջանն անցակետ դնի միջանցքում։ Բաքուն այդ կերպ տոտալ շրջափակման և շանտաժի գործիք ստացավ։

Եթե ՀՀ-ում և ԼՂ-ում որոշ ակնկալիք կար, որ Լենցովի այցը Բաքու կավարտվի անցակետի ապամոնտաժմամբ, ապա այդ մարդկանց հիասթափություն էր սպասվում՝ հենց Լենցովի ներկայության շնորհիվ Ադրբեջանը մոտ 10 օր առաջ Հակարիի կամրջի վրա դրոշ դրեց։ Ի դեպ, դրոշ բարձրացնելու հարցում Ադրբեջանին աջակցած ՌԴ-ն է, որ հավակնում է անաչառ միջնորդի դեր կատարել սահմանազատման հարցում։

Շաբաթներ շարունակ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը՝ կրակոցներ արձակելով տարատեսակ տրամաչափի զենքերից։ Ադրբեջանը կրակոցներ արձակեց նաև Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա, որը ռազմական օբյեկտ չէ և որևէ վտանգ, այդ թվում՝ բնապահպանական, չէր կարող ներկայացնել Ադրբեջանի համար։

Ռազմաքաղաքական այսպիսի լարված համատեքստում են հաջորդ շաբաթ ամերիկյան կողմի միջնորդությամբ Վաշինգտոնում հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Ի՞նչ սպասել ԱՄՆ-ի բանակցություններից։

Factor TV-ի տաղավարում հրավիրած քննարկմանը մասնակցում են «Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդգար Առաքելյանը, ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը, քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը։