Ադրբեջանցի պատգամավորները «հայկական հետք» են տեսնում Ալիևի հանքերի դեմ գյուղացիների բողոքում և առաջարկում փակել սոցցանցերը

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներն այսօր քննարկել են Գետաբեկի շրջանի Սոյուդլի գյուղի բնակիչների էկոցույցերը։ Նրանք փորձել են նսեմացնել մարդկանց արդար պահանջը՝ նրանց կապելով տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ արդարացնելով նաև ոստիկանների բռնի գործողությունները։

Հավելենք, որ մի քանի օր է՝ ադրբեջանական քարոզչական լրատվականները մարդկանց բողոքի ցույցերը ներկայացնում են որպես ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Արևմուտքի հետ կապված գործողություններ։

Հայատյացությամբ աչքի ընկնող պատգամավոր Թուրալ Հաջիալիևն ասել է, որ «Գետաբեկում այդ սադրանքը պատահական չէ՝ Լաչինի սահմանային անցակետի դեմ տեղի ունեցածից հետո (նկատի ունի Հակարիի կամրջի մոտ Ադբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձն ու դրան հայկական կողմի արձագանքը)։ Նա նշել է, որ իրենք տեսել են, թե ինչ անհամբերությամբ են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայ պատգամավորները սպասում այս սադրանքին։

«Միջազգային կազմակերպություններում հայամետ պատգամավորները նույնպես չեն դադարեցնում իրենց գործունեությունը։ Երբ մենք ուզում էինք հանդիպել Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հայամետ ղեկավար Նատալի Լուազոյի հետ, նա մեզ չի ընդունել»,- ասել է պատգամավորը։

Մեկ այլ պատգամավոր՝ Էլման Նասիրովը հայտարարել է, որ ադրբեջանական ոստիկանությունը ցույցերի ժամանակ պարզապես կատարել է իր աշխատանքը։ Իսկ  պատգամավոր Ջեյհուն Մամեդովն առաջարկել է արգելափակել սոցիալական ցանցերը՝ վախենալով բողոքի ավելի մեծ ալիքից։

«Վերջին գործընթացները վկայում են մի շարք ներքին և արտաքին ուժերի կողմից մամուլն ու սոցիալական ցանցերը որպես երկրում հասարակական-քաղաքական կայունությունը խաթարելու, պետության վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոց օգտագործելու փորձերի արագ աճի մասին։ Կարծում եմ՝ հնարավորինս շուտ մենք պետք է սկսենք սերտ կապեր հաստատել սոցիալական հարթակների ընկերությունների հետ, ինչպես նաև քննարկենք կեղծ տեղեկատվություն տարածող հարթակների արգելափակումը, որոնք ընտրել են հայհոյանքների և վիրավորանքների ճանապարհը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Սոյուդլի գյուղի բնակիչները երկու օր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բողոքելով իրենց խոսքով՝  նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ։ Նրանք բողոքում են ոսկու արդյունահանման թափոնների արտահոսքի համար երկրորդ արհեստական լճակի կառուցման դեմ՝ նշելով, որ դրանք կառուցում են իրենց արոտավայրերում։ Բնակիչները բողոքում են, որ լճակների կառուցումը, որտեղով թթվային ջրերն են հոսում, բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Իշխանությունները ոստիկանական զորքերով և հատուկ միջոցներով ճնշել են բնակիչների էկոակցիան, նրանց նկատմամբ կիրառել արցունքաբեր գազ, մահակներ՝ ծեծի ենթարկելով նաև տարեցներին։ Գյուղում ձերբակալվածների թիվն ավելացրել է՝ հասնելով 10-ի։ Նրանք դատապարտվել են  20-օրյա կալանքի, 10 մարդ էլ տուժել է ոստիկանական բռնությունից։

Էմմա Չոբանյան