Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդուն չեն կալանավորել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդիներից Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ։ Օրերս նա և Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ լքեցին Թումանյան 11 հասցեում գտնվող իրենց բնակարանը, որտեղ ԱԱԾ-ն ժամեր շարունակ խուզարկություն էր իրականացնում։

Ավելի ուշ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ իրենց մոտ է տեղափոխվել միայն Ալեքսանդր Սարգսյանը, իսկ Հայկ Սարգսյանը մեկ այլ գործով ներկայացել է վարույթ իրականացնող մարմին։

Ինչպես Factor.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին․ «Անձը ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում տուժողի հետ առերես հարցաքննություն, որից հետո նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»։

Ի դեպ, Հայկ Սարգսյանի դեմ 11 տարի անց հաղորդում է ներկայացրել Դավիթ Սիմոնյանը, որը պնդել է, թե Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ,  սպառնացել է սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին:

Նշենք նաև, որ  Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել, իսկ նրա մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի նկամտմամբ հետախուզում է հայտարարվել։

Լիլիթ Շաբոյան