Եվրոպական խաղեր. Հայաստանի աթլետիկայի հավաքականը 10-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը, հանդես գալով երրորդ դիվիզիոնում, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

4×400 մետր փոխանցավազքում Հայաստանը ներկայացնող քառյակը 3։29.99 արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել երկրորդ խմբում, վերջնարդյունքում նրանք գրավել են 5-րդ հորիզոնականը: Հայ մարզիկները 3 վայրկյանով գերազանցել են Ադրբեջանի թիմին։
Возможно, это изображение 6 человек и текст

Մինչ այդ էլ Հայաստանի թիմից պայքարի են դուրս եկել 7 աթլետներ. լավագույն արդյունքը ցույց է տվել հեռացատկորդ Յանա Սարգսյանը՝ 5.99 արդյունքով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը կանանց 200 մետր վազքում 24.36 արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, Էլլադա Ալավերդյանը խոչընդոտավազքում 11։02.54 արդյունքով գրավել է 6-րդ հորիզոնականը, իսկ Մարի Սարգսյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարելով 4։54.92 րոպեում՝ բավարարվել է 11-րդ տեղով:

Возможно, это изображение 6 человек и текст

Տղամարդկանց պայքարում Դավիթ Սարգսյանը 200 մետր վազքի Բ խմբում ցույց տալով 23.11 արդյունք՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Երվանդ Մկրտչյանը 5-րդ տեղն է զբաղեցրել է 5000 մետր վազքում՝ ցույց տալով 14։23.92 արդյունք։

Նշենք՝ հայ մարզիկների մրցելույթներին «Շլյոսկի» մարզադաշտից հետևել են Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Возможно, это изображение 8 человек и текст

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում այսօր պայքարի են դուրս եկել նաև հրաձիգները. Վրոցլավ քաղաքում ընթացող գնդակային հրաձգության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չեն կարողացել եզրափակչի ուղեգիր նվաճել:
10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում Կարապետյանը վաստակել է 572 միավոր և 38 մասնակցի շրջանում զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում 573 միավորով 22-րդ տեղում է (36 մասնակցի մեջ): Եզրափակչի ուղեգիր են նվաճել լավագույն 8 արդյունք ցույց տված մարզիկները: