Ալյուրի պաշարները սուղ են, դեղատներում հերթեր են. Արցախի օրեցօր սրվող խնդիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեփանակերտում բնակվող 47-ամյա տիկին Գիտան խոստովանում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ինչ Ադրբեջանն անգամ ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով չի թույլատրում հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ, անորոշություն և անհանգստություն կա հատկապես ալյուրի պաշարների սպառման հետ կապված։ Արցախ նաև դեղորայք չի մատակարարվում, իսկ ծանր վիճակում գտնվող հիվանդները, որոնք մինչ հունիսի 15-ը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ տեղափոխվում էին Երևան, այժմ այդ հնարավորությունից զրկված են։

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առանց թիվ նշելու այսօր հայտնեց՝ Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Երևանում, սակայն նրանց տեղափոխումն այս պահի դրությամբ, ըստ պաշտոնյայի, չի հաջողվում իրականացնել անգամ Կարմիր Խաչի օգնությամբ։

Արցախում դեղատների մոտ հերթեր են, մարդիկ անհանգստացած են․ հնարավոր է՝ առկա դեղորայքի քանակի սպառումից հետո այլևս նոր խմբաքանակ չստանան և կանգնեն փաստի առաջ, պատմում է տկիին Գիտան։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացումից այսօր Կառավարության նիստին հերթական անգամ խոսեց ՀՀ վարչապետը։ Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման, որի չկատարումն ու արհամարհումը, ըստ Փաշինյանի, բերել է հումանիտար ճգնաժամի։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հաագայի դատարանի որոշման կատարումը, որը միջազգային օրակարգի, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց է։ Այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:

Բացի այդ, ըստ Փաշինյանի՝ պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը:

Եվ մինչ Հայաստանի վարչապետը խոսում է արցախցիների իրավունքներից և անվտանգությունից, Ստեփանակերտից տարակուսած հակադարձում են՝ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկ բան է պարզ դառնում՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու օրակարգ է առաջ մղվում։ 5 զավակների մայր տիկին Գիտան, սակայն, խոստովանում է՝ Արցախում հույս ունեն, որ առաջիկայում ինչ-որ բան կփոխվի և այս իրավիճակն ի վերջո կհանգուցալուծվի, իսկ մինչ այդ՝ իրենք կշարունակեն ապրել և պայքարել Արցախում։ Պաշտպանության բանակում ծառայող Գիտա Խաչատրյանի 4 որդիները մորն արգելում են անգամ խոսել հայրենիքից հեռանալու մասին։

Վերադառնալով Ստեփանակերտում տարբեր ապրանքատեսակների սպառմանը՝ Արցախի պետնախարարի աշխատակազմից թեև ընդունում են, որ բեռնափոխադրումների լիարժեք դադարեցումից հետո տարբեր ապրանքատեսակների մասով առկա է զգալի սղություն, այդուհանդերձ, վստահեցնում են՝ տևական ժամանակ ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցները՝ բնակչության ընթացիկ կարիքները հոգալու և լրացուցիչ մարտահրավերների դիմակայելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան