Հաստատվել են մանկատների շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը և լրացումներ և փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Որոշման նպատակն է աջակցել մանկատան շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում։ Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտը ներկայումս չունի սեղմ ժամկետում սոցիալական երաշխիքներ ստանալու հնարավորություն։ Հաստատությունից դուրս գրվելուց հետո շրջանավարտի առաջնային կարիքներից է կացարանի և կեցության խնդիրները։ Վերջին տարիների մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովման (բնակարանի գնման վկայագիր, բնակարանի նվիրաբերության) գործող պետական ծրագրեր այժմ առկա չեն, իսկ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով տրվող առկա կացարանների թիվը պակաս է, քան շահառուների թիվը, որի արդյունքում ձևավորվել է շահառուների հերթացուցակ։ Ուստի, մինչև պետական նոր ծրագրերի գործարկումը կամ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների թվի ավելացումն, առաջարկվում է մանկատան շրջանավարտներին տրամադրել բնակարանի վարձավճարի հատուցում։

Կառավարությունը նաև փոփոխություններ է կատարել ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման վերաբերյալ որոշման մեջ՝ գործընթացում դեռևս առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել որոշման մեջ, որով կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի հարցը՝ շուրջ 30 շահառու: Միջոցառման շրջանակում 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 286-ը։