Փաշինյա՛ն, դատապարտի՛ր ՌԴ-ի զավթիչ պատերազմը․ կեղծո՛ւմ ես, գիտես, որ ՀՀ-ի դաշնակիցը ԱՄՆ-ն և ԵՄ-ն են․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում խոսում էր Արցախի լիակատար շրջափակումից, որ ապօրինի շրջափակման հետևանքով սրվում է իրավիճակը՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման։ Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հրամանատարի ներկայությամբ դրոշ են տեղադրել ՀՀ տարածքում։ Ինչո՞ւ ռուսները ոչ միայն օգնեցին ադրբեջանցիներին, այլև չեն բացում միջանցքը․ ի՞նչ լուծում եք տեսնում։

-Երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ իրենք չեն կարողանում լիարժեք կատարել իրենց գործառույթը, որովհետև կողմերը դեռևս չեն ներկայացնում իրենց հստակ սահմաններ, այսինքն՝ տարածքները համարում են վիճելի։ Եվ չեն կարողանում դադարեցնել շրջափակումը, որովհետև չգիտեն՝ սահմանը որն է։ Պաշտոնական կարծիք է դա, որ սահմազատված չեն ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքները, և որ Ադրբեջանի վարքագիծը լեգիտիմ է, կա 1921թ․ մարտի 26-ի ռուս-թուրքական դաշինքը, որով այդ տարածքը ճանաչվել է Ադրբեջանի մաս։

-ՌԴ-ն հավակնում է լինել միջնորդ սահմանազատման հանձնաժողովում։ Պետությունը, որը հավակնում է միջնորդ լինել, օգնում է Ադրբեջանին, որ դրոշ դնեն ՀՀ տարածքում, այսինքն՝ ապօրինի գործողություններ կատարեն։ Ինչպե՞ս կարող է միջնորդն օգնել ապօրինի գործողություններ կատարելուն։

-Մենք պետք է նրանց տրամաբանությունը հասկանանք, նրանք ասում են, որ դա ապօրինի գործողություն չէ, քանի որ հայտնի չէ՝ որտեղով է անցնում սահմանը։

-Քանի դեռ հայտնի չէ, ինչո՞ւ են դրոշը դնում։

-Դա շատ հետաքրքիր է։ Իրականում գիտեն՝ որոնք են սահմանները, ոչ միայն իրենց Գլխավոր շտաբում կա, դեռևս 2029թ․, երբ  Սովետական Հայաստանը մտավ ԽՍՀՄ-ի մեջ, որոշակի սահմաններով է մտել՝ մանրամասն նկարագրված՝ անգամ սարեր, բլուրներ, գերեզմանաքարեր․․․ Այդ թուղթն օրենքով մենք էլ պետք է ունենանք։ Մեզ մոտ դա կա՞, թե՞ չէ, մերոնք պետք է Մոսկվայի պայմանագրով գծված սահմանը հանեն։ Ասել, թե չունենք Ադրբեջանի հետ սահմանազատման փաստաթուղթ, ընդամենը պատճառաբանություն է։

–Երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց, կային սպասումներ, որ Արցախը ռուսական պաշտպանության տիրույթ է դառնում, և Ադրբեջանը լկտիություններ չի անի, բայց եղավ հակառակը։ Հիմա եթե Ադրբեջանը փորձի ռազմական ոտնձգություն անել, ՌԴ-ն կփորձի՞ կանխել։

-Ռուսաստանն այս հակամարտության մեջ կողմ է, որ իր պայմանավորվածություններով և պայմանագրային պարտավորություններով պահպանի հայ էթնոսի հնազանդությունը և հակաթուրքական երևույթների նկատմամբ ռեպրեսիաներ, հալածանքներ կատարի։ ԼՂ իշխանությունը, ուժային կառույցները, ամբողջ ադմինիստրացիան, ըստ ռուս-թուրք-ադրբեջանական պայմանագրի, քրեական տարրեր են համարվում, որոնց պետք է ֆիլտրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան