Ընդդիմությունը կատաղում է՝ հատուցման ժամը մոտենում է․ թալանեցիք, դղյակներ սարքեցիք՝ սահմանն ամրացնելու փողերով․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

-Խորհրդարանական ձեր ընդդիմադիր գործընկերները պնդում են, որ ուզում են նորից փողոցային շարժում սկսել և թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կճանաչի ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Դաշնակցականներն ասում են, որ քննարկումների մեջ են, ՀՀԿ-ականներից ևս պնդում են, որ պայքարի նախապատրաստական աշխատանքներ են տանում։ Կառավարող ուժը մտահոգություն չունի՞, որ կարող է կրկնվել 2018-ը, և իշխանափոխություն լինի, ստիպված լինեք վարչապետ ընտրել, օրինակ, Հայկ Մամիջանյանին կամ Իշխան Սաղաթելյանին։

-Դուք մեզ ձե՞ռք եք առնում։

-Չէ, լուրջ հարց է դա բավականին։

-Դուք լավ բառ ասացիք՝ փողոցային շարժում, փողոցայինները թող նորից սկսեն փողոցային պայքարը։ Դա ոչ միայն մեզ չի վախեցնում, այլև արդեն իրենից ոչինչ չի ներկայացնում, որ մենք դրա վրա ուշադրություն դարձնենք, որովհետև միայն հիմարն է նույն սխալը երկու անգամ անում։ Դուք մի անձի անուն տվեցիք, որն ուղղակի խեղկատակություն է։

-Եկեք չվիրավորենք անձանց, ձեր ընդդիմադիր գործընկերներին էլ հորդորում ենք, որ ձեզ չվիրավորեն։

-Կներեք, բայց Վիգեն Խաչատրյանի մահվան բոթից հետո, երբ այդ ընդդիմադիրներն իրենց էջերում գցում են նաև իմ նկարը և մակագրում՝ «տարոսը ձեզ», դժվար է էմոցիայից դուրս գալ, բայց ես կաշխատեմ դուրս գալ։

-Դուք պատրաստվում եք հանձնել Արցախը․ այդ սցենարը կանխելու նպատակով Դաշնակցությունը և Հանրապետական կուսակցությունը հայտարարում են, որ պատրաստվում են փողոցային պայքարի։

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր խելահաս մարդ, եթե այս երկու օրվա ընթացքում ուշադիր լսեր վարչապետի ներկայացրած նյութերը, որոնք հնչեցին բաց տեքստով ԱԺ քննիչ հանձնաժողովում, ամեն ինչ պարզ կդառնար։ Ինքս որոշակի նյութերի տիրապետում էի, բայց այս ելույթից հետո շատ նոր բաներ բացահայտվեցին։ Մի բան կարելի է ասել՝ եթե Արցախը հանձնել են, ապա դա արել են իրենք՝ իրենց բոլոր հանդիպումներով։ Արցախի հանձնումը նոր չի սկսվել։ Հակառակը՝ մենք ուզում ենք Արցախը որոշակի վիճակի բերել, որովհետև մինչև 2018թ․ ստորագրված բոլոր համաձայնագրերում Արցախը տրվել և ճանաչվել է Ադրբեջանի մաս, թող իրենք իզուր տեղը իրենց չպատռեն։

-Բայց իրենք այդպիսի փաստաթուղթ չեն ստորագրել, ընդդիմության մեղադրանքի համաձայն՝ դուք պատրաստվում եք ստորագրել։

-Իսկ ո՞վ ասաց։ Դաշնակցությունը տեղյակ չէ՞, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրում էր ԱՊՀ կազմի մեջ մտնող պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումը, ձայն չեն հանել այն խայտառակ բնորոշման մասին, որ Ադրբեջանն իրեն հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, բայց Տեր-Պետրոսյանը և դաշնակցականները ճանաչել են Խորհրդային Ադրբեջանի տարածքները․ ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը։ Սխալը սկսվել է այդտեղից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան