ԱՄՆ-ը պետք է կանգնեցնի թուրքական և իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին․ Էվանսը՝ Կոնգրեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Հունիսի 21-ին Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն օրենսդիրների ուշադրությունն են հրավիրել Արցախի քրիստոնյա հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների վրա:

«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումներին մասնակցել են կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզասի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) նախկին համակարգող, պաշտոնաթող ամերիկացի դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանը և այլք։

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը լսումների ժամանակ խոսել է Արցախի հայերի հանդեպ ցեղասպանության վտանգի և Ադրբեջանին զենքի մատակարարումները կանխելու անհրաժեշտության մասին։

«Կարծում եմ, որ այսօր մեր խնդիրն է պարզապես մտածել, թե ինչպես պահպանել հայերի կյանքը Ղարաբաղում՝ պոտենցիալ ցեղասպանական սպառնալիքի պայմաններում»,- բացատրել է նախկին դեսպանը:

Էվանսը կոչ է արել ամերիկացի դիվանագետներին «արգելակել թուրքական և իսրայելական զենքի վաճառքը Բաքվին»:

«Մինսկի խմբի բոլոր անդամները՝ բացի Թուրքիայից, որը տեխնիկապես այդ խմբի անդամ է, մնացած բոլորը հիմնականում համաձայնել էին պահպանել ռազմական հավասարակշռությունը Կովկասում։ ՌԴ-ն իսկապես մեծ դերակատարություն է խաղացել երկու կողմերին զինելու հարցում, սակայն երբ իսրայելական և թուրքական բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ներն ու այլ սարքավորումները մտան տարածաշրջան, էլ չնշեմ F-16-ները, սա իսկապես փոխեց իրավիճակն ու մեզ բերեց այնտեղ, որտեղ մենք հիմա ենք»,- ասել է Էվանսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան