Ալիևի հետագիծը նմանվում է Սադամ Հուսեինի ուղուն․ Ռուբինն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 21-ին Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն օրենսդիրների ուշադրությունն են հրավիրել Արցախի քրիստոնյա հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների ուղղությամբ:

«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումներին մասնակցել են կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզասի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) նախկին համակարգող, պաշտոնաթող ամերիկացի դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանը և այլք։

Մայքլ Ռուբինը, որը մասնակցել է ՀՀ-ում փաստահավաք առաքելությունը, համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է կիրառել ԱՄՆ օրենքներն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, այդ թվում՝ Ազատությանն աջակցող ակտի 907 հոդվածը, Մարդասիրական օգնության համար միջանցքի ակտն ու Մագնիտսկու ակտը։

«Նախագահ Ալիևը փոխվել է և ավելի անկառավարելի դարձել վերջին տասնամյակում։ Ես կասեի՝ նրա հետագիծը գրեթե նույնն է, ինչ մենք տեսանք Սադամ Հուսեինի դեպքում»,- հայտարարել է Մայքլ Ռուբինը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան