Կյանքից հեռացել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

72 տարեկանում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Այս մասին Factor TV-ին հայտնեցին ՔՊ պատգամավորները։

Factor TV-ն ցավակցում է Վիգեն Խաչատրյանի հարազատներին կորստի կապակցությամբ։

Վիգեն Խաչատրյանը ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջևանում:

1973թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ:

1974-1976թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի կազմբաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի 2-րդ քարտուղար, ապա 1-ին քարտուղար:

1976-1984թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար:

1984-1986թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ կուսկոմիտեի քարտուղար:

1986-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի կազմաբաժնի տեսուչ:

1988-1990թթ.՝ ՀԿԿ Գուգարքի շրջկոմի 1-ին քարտուղար: 1996-1997թթ. եղել է Երեւանի փոխքաղաքապետ:

1997թ. ապրիլ-նոյեմբեր՝ ՀՀ Լոռու մարզպետ:

2007-2008թթ.՝ «Միկա Քորփորեշն» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:

2008-2010թթ.՝ «Միկա» ՖԱ հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2017թթ.՝ «Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ տնօրեն:

1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի  պատգամավոր: ԳԽ մանդատային եւ էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար:

1994-1995թթ.` Սահմանադրական հանձնաժողովի անդամ: «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ:

1995-1999թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:

1995թ. հուլիս-1997թ. նոյեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1997թ. նոյեմբեր-1998թ. փետրվար՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1998թ. փետրվար-1999թ. մայիս՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: