Լավրովը մեղադրում է Երևանի՞ն, թե՞ Արևմուտքին․ ՌԴ արտգործնախարարի հայտարարության արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է ՀԱՊԿ-ն պառակտելու փորձերի մասին։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան այդ հարցում մեղադրեց արևմտյան պետություններին ՀԱՊԿ արտգործնախարարների՝ Մինսկում կայացած նիստից հետո։

Թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինչ դիրքորոշում ունի ռուս գործընկերոջ հայտարարության առնչությամբ, գերատեսչության՝ այդ թեմայով տարածած հաղորդագրությունում անդրադարձ չկա։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում Factor TV-ի հարցերին ի պատասխան նշեց՝ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները Հայաստանի մասով գոյություն ունեն, սակայն նա խուսափեց նշել՝ արդյո՞ք Լավրովի մեղադրանքերը նաև Երևանին են ուղղված։

Մոսկվայից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ հավաքական Արևմուտքը փորձում է հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնել և, ինչպես Լավրովն էր ասել, Ռուսաստանին դուրս քշել Կովկասից։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Լավրովի՝ ՀԱՊԿ-ը պառակտելու մեղադրանքերը նաև ՀՀ-ին են ուղղված։

2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո Երևանը Մոսկվայից և ՀԱՊԿ անդամ մյուս պետություններից ադրբեջանական ագրեսիան դատապարտող քաղաքական գնահատական էր պահանջում։ Առ այսօր Հայաստանի դաշնակից համարվող պետությունները չեն դատապարտել Բաքվի ռազմական հանցագործությունները։

Տեղեկություններ են շրջանառվում, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո Երևանն ԱԽ-ում քննարկել է ՀԱՊԿ-ի արդյունավետության հետ կապված հարցեր։ Արդյո՞ք ՀՀ-ն քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու սցենարը, Մհեր Գրիգորյանը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում։

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ հակված է ՀԱՊԿ-ի հավանական պառակտման թեմայի փոխարեն քննարկման առարկա դարձնել կառույցի անգործությունը։ Ըստ նրա՝ ՔՊ-ականները փակ քննարկումներում բարձրաձայնում են ՀԱՊԿ-ի անարդյունավետության հարցերը։

Մանրամասները` տեսանյութում։

Հ․Գ․ Տեսանյութը մոնտաժվելուց հետո հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հեռացել է կյանքից։ Factor TV-ն ցավակցում է գործչի հարազատներին կորստի կապակցությամբ։

Նարեկ Կիրակոսյան