Raiffeisen Bank-ը փակում է եվրոյով փոխանցումները ՌԴ-ի ներսում և դեպի 12 երկրներ, այդ թվում՝ Հայաստան

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Raiffeisen Bank-ը հայտարարել է, որ հուլիսի 3-ից դադարեցնում է եվրոյով փոխանցումներն իր հաճախորդների հաշիվներից 12 երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Հորդանան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, գրում է Meduza-ն:

Raiffeisen-ի հաղորդագրությունից հետևում է նաև, որ Ռուսաստանի այլ բանկերին նույնպես եվրո փոխանցել հնարավոր չի լինի։ Միևնույն ժամանակ, բանկի հաճախորդները դեռևս կկարողանան եվրոյով փոխանցումներ կատարել վարկային հաստատության ներսում՝ ինչպես իրենց սեփական հաշիվների միջև, այնպես էլ այլ հաճախորդներին։ Նոր պայմանները վերաբերում են բոլոր հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին:

Raiffeisen-ում եվրոյով փոխանցումների նոր կանոնները բացատրվել են «թղթակից բանկերի կողմից սահմանված սահմանափակումներով»։

Հունիսի 20-ից Raiffeisen-ը Ռուսաստանում ներդրել է 50% միջնորդավճար (բայց ոչ ավելի, քան 500 դոլար) ֆիզիկական անձանց համար այլ բանկերից դոլարով մուտքային փոխանցումների համար։ Բանկն այս որոշումը բացատրել է որպես «շուկայական պայմանների փոփոխություն», ինչի կապակցությամբ հաստատությանը ստիպել են «սահմանափակել մուտքային փոխանցումների թիվը դոլարով»։

Raiffeisen-ն այն սակավաթիվ միջազգային բանկերից է, որը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ավելի քան մեկ տարի անց: Սակայն, ինչպես նշում է The Bell-ը, բանկն աստիճանաբար կրճատում է գործունեությունը, իսկ դրա մայր ընկերությունը՝ ավստրիական RBI-ն, ճանապարհ է փնտրում առանց մեծ կորուստների ակտիվից ազատվելու համար։

Տաթև Ֆռանգյան