Կարգավորումները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որով անցնում են․ դա շատ կարևոր համաձայնություն է․ Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել՝ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ «Ադրբեջանի փոխվարչապետի պատասխանը դրական է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Մհեր Գրիգորյանը՝ խոսելով հանդիպման իր առաջարկի մասին։

«Հանդիպման վայրի և ամսաթվի և ժամի մասին պայմանավորվածություն դեռևս չունենք, բայց ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում կունենանք»,- նշեց փոխվարչապետը։

«Միանշանակ է, որ Հայաստանի տարածքով անցնող երթուղիները վերահսկվելու են համաձայն Հայաստանի օրենասդրության»- ընդգծեց Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է ռուսական ФСБ-ն կանգնելու այդ ճանապարհին, փոխվարչապետն արձագանքեց. «Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ФСБ-ն կանգնելու է: Նախ, եկեք խոսենք ФСБ-ի կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ լինենք, թե ինչի մասին է խոսքը, եթե դուք մեջբերում եք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Երկրորդ, գործառույթի իրականացման ձեւի մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն»:

Գրիգորյանի հավաստմամբ՝ մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից․ «Ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցոթյունը։ Խոսակցությունը երկաթգծի մասին է։ Եվ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է․ դա շատ կարևոր համաձայնություն է։

Անդրադառնալով  հարցին՝ Բաքուն համաձայնե՞լ է իրավազորության հետ կապված այդ մոտեցմանը, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետեւ մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը որեւէ այլ ձեւաչափով չենք քննարկելու: Եվ եթե այնուամենայնիվ, կան քննարկումներ, հանդիպումներ, նշանակում է՝ այդ ընկալումը կիսում են առնվազն մեր եռակողմ աշխատանքային խմբի հարթակի բոլոր մասնակիցները»:

Մանրամասները՝ տեսանյութում։